Հուշարձան խորհրդային զինվորներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուշարձան խորհրդային զինվորներին
Ներկա վիճակԿանգուն

«Հուշարձան խորհրդային զինվորներին» 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորներին նվիրված հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում՝ Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ։ Հուշարձանի պատրաստման համար նախատեսված միջոցները հավաքվել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հուշարձանը Հայաստան է տեղափոխվել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռով[1]։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Պիրումովը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երկրաշարժի հետևանքները վերացրած մասնակիցները, «Սպիտակի հուշարձան» ՀԿ–ի ղեկավար Նորայր Մուրադյանը[2]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե հուշարձանն ունի 3,5 մետր բարձրություն, այն խորհրդանշում է խորհրդային զինվորի, ում ձեռքերում երեխա է։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր մտահղացումն արձագանք է գտել այդ իրադարձությունների ականատեսների մոտ։ Հենց մեր նախագծում նրանք տեսան այն, ինչը հուզեց նրանց մինչև հոգու խորքը, հիշողություններ արթնացրեց։ Ի վերջո, մարդկային ողբերգությունը և ստեղծագործական ինքնարտահայտումն այնքան էլ համատեղելի չեն։
- ճարտարապետ Վադիմ Ֆրոլով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]