Հուշարար (թերթ)
Արտաքին տեսք
| Հուշարար | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Հրատարակիչ | ՀԲԸՄ |
| Հրատարակման վայր | Բոստոն և Նյու Յորք |
«Հուշարար», տեղեկատու պարբերաթերթ (քառամսյա, շաբաթաթերթ, կիսամսյա, 1920 թվականից՝ ամսաթերթ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական բարեգործական ընդհանուր միության Ամերիկյան կենտրոնական հանձնաժողովի պաշտոնաթերթ։
Լույս է տեսել 1914–1962 թվականներին։ Մինչև 1925 թվականը՝ Բոստոնում, 1925–1962 թվականներին՝ Նյու Յորքում։
Խմբագիրներ՝ Վահան Քյուրքճյան, Վահե Հայկ, Գրիգոր Գալուստյան (Կիլիկեցի), Երվանդ Մեսիայան, Գ. Խանամիրյան, Արշալույս Գույումճյան, Անդրանիկ Փոլատյան։
1963 թվականին «Հուշարար»-ի և «Միութիւն» թերթերի միավորումով ստեղծվել է «Յուշարար-Միութիւն» ամսաթերթը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 679)։ |