Արշալույս Գույումճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Արշալույս Գույումճյան
Ծննդավայր Այնթապ
Մահվան վայր Նյու Յորք
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասանուհի

Արշալույս Վահանի Գույումճյան (Քյուրքճյան, 1900-ական թթ., Այնթապ - 1965, մայիսի 12, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դերասանուհի, մշակութային գործիչ[1]:

1915 թվականին կորցրել է ծնողներին, հայտնվել որբանոցներում: 1922 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է հայկական թատերախմբի ներկայացումներին: Շիրվանզադեի՝ ԱՄՆ-ում գտնվելու օրերին «Պատվի համար»-ում կատարել է Մարգարիտի դերը: Հետագայում այդ դերը խաղացել է Հովհաննես Աբելյանի (Էլիզբարով) հետ: Նույն խմբում հանդես է եկել նաև Կորդելիայի դերում («Լիր արքա»), իսկ Հովհաննես Զարիֆյանի հետ «Համլետ»-ում կատարել է Օֆելիայի դերը: Հետագա տարիներին միշտ կապված է եղել ամերիկահայ թատրոնի, հաճախ էլ հանդես է եկել որպես խմբավար-ռեժիսոր[2]։

Մամուլում հանդես է եկել հրապարակումներով. օգտագործել է Ա., Ա. Գ. ծածկանունները[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 592:
  2. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 270: