Հուզական ինտելեկտ (գիրք)
Հուզական ինտելեկտ Emotional Intelligence | |
---|---|
![]() | |
Ենթավերնագիր | Why It Can Matter More Than IQ և Mengapa EI Lebih Penting daripada IQ |
Հեղինակ | Դենիել Գոուլման |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Թեմա | ԷԻ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 352 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Bantam Books |
Հրատարակման տարեթիվ | 1995 |
ԳՄՍՀ | 978-0553383713 |
Հուզական ինտելեկտ․ ինչու է այն երբեմն ավելի կարևոր, քան IQ-ն (անգլ.՝ Emotional Intelligence: Why It Can Matter More Than IQ), գիրք, որի հեղինակն է ամերիկացի գրող, հոգեբան Դենիել Գոուլմանը։ Այն հրատարակվել է 1995 թվականին։ Գրքում հեղինակը պնդում է, որ հաջողության հասնելու համար հուզական ինտելեկտը նույնչափ կարևոր է, որքան IQ-ն, այդ թվում՝ մարդու կյանքի ակադեմիական, մասնագիտական, սոցիալական և միջանձնային ասպեկտներում[1]։ Ըստ Գոուլմանի՝ հուզական ինտելեկտը հմտություն է, որը կարելի է ուսուցանել և զարգացնել։ Գրքում հեղիկնակը նախանշում է դպրոցական ծրագրում հուզական հմտությունների ուսուցումը ներառելու մեթոդներ։
«Հուզական ինտելեկտ» գիրքը մեկուկես տարի եղել է «Նյու Յորք Թայմս» ամսագրի բեսթսելլերների ցանկում, բեսթսելլեր է բազմաթիվ երկրներում, թարգմանվել է 40 լեզուներով և տպագրվում է ամբողջ աշխարհում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դենիել Գոուլման, «Հուզական ինտելեկտ»»
- ↑ Schawbel Dan։ «Daniel Goleman on the Importance of Ecological Intelligence»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020-06-16