Հուա Մեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուա Մեյ, մոտավորապես 2 տարեկան, 2001-2002 թթ.
ՏեսակՄեծ Պանդա
Ծնվել է1999
ԾննդավայրՍան Դիեգո կենդանաբանական այգի, Կալիֆոռնիա
ԵրկիրՅաան, Չինաստան

Հուա Մեյ, (ծնվել է օգոստոսի 21-ին, 1999 թ-ին), իգական սեռի մեծ պանդա է։ Նա առաջին մեծ պանդայի ձագն է, որը մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ծնվել է Բայ Յունից (մայր) և Շի Շի պանդայից (հայր) Սան Դիեգո կենդանաբանական այգում։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում դիտում էին՝ ինչպես է մեծանում Հուա Մեյը Պանդա Քամ կենդանաբանական այգում։

Հուա Մեյը Բայ Յունի Մեյ Շենգ, Սու Լին, Զեն Զեն, Յուն Զի և Սաո Լիվու ձագերից ավագն է։ Այս ձագերի հայրը Գաո Գաոն է։

2004 թվականի փետրվարին, հասուն տարիքում, Հուա Մեյը տեղափոխվեց Վոլոնգի ազգային արգելոց Սիչուան նահանգում, Չինաստան, որտեղ նա ավելի լավ էր հաղորդակցվում։ 2007 թվականի վերջին, ծնվեցին Հուա Մեյի երկվորյակները. Թուան Թուան և Մուան Մուան, և Մեյ Լինգը 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, արական և իգական երկվորյակները՝ Վեյ Վեյը և Թինգ Թինգը 2005 թվականի օգոստոսի 29-ին, մյուս արական երկվորյակները՝ Հուա Լոնգը և Հուա Աոն, ծնվել են 2007 թվականի հուլիսի 16-ին[1][2][3]։

2008 թ-ի Սիչուանի երկրաշարժից հետո Վոլոնգում վնասվեց հսկա պանդա հիմնարկությունը. որի հետևանքով Հուա Մեյը տեղափոխվեց Բիֆենգսիա Պանդա հետազոտական հաստատություն Յաանուն։ 2009 թվականի հուլիսին, ծնվեց Հուա Մեյի միակ իգական սեռի ձագը՝ Հաո Հաոն[4]։ 2010 թվականի սեպտեմբերին Հուա Մեյը ծննդաբերեց իր ութերորդ արական ձագը՝ Յանգ Հուն։ Այնուհետև, 2012 թվականի օգոստոսին, նա ծննդաբերեց իր իններորդ իգական ձագը՝ Ջիա Ջիան, իսկ տասներորդ արական ձագը ծնվել է 2013 թվականի հուլիսին[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Returned panda gives birth to twin cubs». People's Daily Online. 2004 թ․ սեպտեմբերի 2.
  2. «Panda Hua Mei gives birth to twins again». Guangdong News. 2007 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  3. «San Diego Giant Panda Family Tree». San Diego Zoo via www.pandasliveon.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Good news: Hua Mei and Gong Zhu Deliver Cubs on the Same Day». Wolong Panda Club.(չաշխատող հղում)
  5. US-born panda gives birth to her 8th cub in China, www.physorg.com
  6. Our Panda Family

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]