Գաո Գաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաո Գաո
Տեսականազատության մեջ ապրող միջատներ
Սեռարու
Ծնվել է1992
ՁագերՄեի Շենգ, Սու Լին, Zhen Zhen?, Յուն Զի և Քսիաո Լիվու
 Gao Gao Վիքիպահեստում

Գաո Գաո (չինարեն՝ 高高[1]), էգ մեծ պանդա, նախկինում ապրել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում։ 2018 թվականին տեղափոխվել է Չինաստան։ Մինչ օրս գերության մեջ 5 մեծ պանդաների հայրն է։

Գաո Գաոն Սան Դիեգոյի կենդանաբանական այգում ուտում է եղեգ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաո Գաոն ծնվել է 1990-ական թվականներին Չինաստանի ջունգլիներում։ 1993 թվականին նրան տեղափոխել են «Մեծ պանդայի արգելոց», որտեղ էլ երկար տանջվել է ձախ ականջի վնասվածքից։

1995 թվականի ապրիլի 12-ին Գաո Գաոն առողջ ազատ է արձակվել։ Այս պատմության հիման վրա նկարահանվել է «Վերադարձ տուն» չինական վավերագրական ֆիլմը[2]։ Սակայն պանդայի ազատությունը կարճատև էր, քանի որ նա մեծ վնաս էր հասցնում գյուղերի բնակիչներին։ Նրան 2002 թվականին տեղափոխել են «պանդաների պահպանման կենտրոն»[3]։

2003 թվականին Գաո Գաոյին տեղափոխել են Սան Դիեգոյի կենդանաբանական այգի։ Գաո Գաոն փոխարինել է Շի Շիին՝ դառնալով Բայ Յունի ընկերը[4]։ Սա հաջողված զուգավորում էր. Գաո Գաոն և Բայ Յունը Մեի Շենի, Սու Լինի, Ժեն Ժենի, Յուն Զիի և Քսյաո Լիվուի[1] ծնողներն են դարձել։ Գաո Գաոն ունի 3 թոռնիկ, որոնցից մեկը Սու Լինի էգ ձագն է՝ ծնված 2011 թվականի հուլիսի 7-ին։

Գաո Գաոն Սան Դիեգոյի կենդանաբանական այգում

2018 թվականի հոկտեմբերի 30-ին Գաո Գաոն լքել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգին՝ վերադառնալով Չինաստան։ Նրա 15 տարվա գերությունն ավարտված էր[5]։

Գենետիկական անկանոնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաո Գաոն, ջունգլիներում ծնված լինելով, համարվում է արժեքավոր ներդրում գերի մեծ պանդաների գենոֆոնդի գործում։ Ուշագրավ գենետիկ գծերից մեկն այն է, որ Գաո Գաոն իր սերունդներին է փոխանցել ոտքերի թաղանթավոր մատները[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Meet the Pandas: Gao Gao's San Diego Zoo Profile». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  2. «回家—熊猫纪录片».
  3. Rosenbaum, Ellie. «Celebrating Gao Gao». San Diego Zoo. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  4. Shi Shi was sent back to China.
  5. Garske, Monica. «Goodbye, Gao Gao: Beloved Giant Panda Leaves San Diego Zoo». NBC San Diego.
  6. «Panda Ducklings?». San Diego Zoo. 2009 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Zoo confirms panda paternity: Tiny toes tell the tale». The Orange County Register. 2009 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]