Ապրես Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփյան Ապրեսից)
Ապրես Հովսեփյան
Ծնվել էհուլիսի 18, 1966(1966-07-18)
ԾննդավայրԱկնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 15, 1993(1993-08-15) (27 տարեկան)

Ապրես Միքայելի Հովսեփյան (1966 հուլիսի 18, Ակնաղբյուր - 1993 օգոստոսի 15), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի հուլիսի 18-ին Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Ավարտել է գյուղի 8-ամյա դպրոցը, ապա՝ Ուխտաձորի միջնակարգ դպրոցը[1]։

1984-86 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ստեփանակերտի քարհանքի Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի մասնաճյուղում[1]։

Արցախյան շարժմանը մասնակցել է 1988 թվականից։ Մասնակցել է շրջանի սահմանամերձ գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թվականի օգոստոսի 15-ին մարտական գործողությունների ժամանակ[1]։

Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.