Հովհաննես Քոլոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Քոլոզյան
Ծնվել է1792
ԾննդավայրՎան, Թուրքիա
Մահացել է1879
Մահվան վայրՎան, Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան

Քոլոզյան Հովհաննես, Քոլոզ վարժապետ (1792, Վան, Թուրքիա - 1879, Վան, Թուրքիա, Վան), հայագետ, պատմաբան, մանկավարժ, կղերապահպանողական հոսանքի պարագլուխը Վասպուրականում։

Կատարած աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի հարուստ աղաների նյութական օգնությամբ բացել է ծխական դպրոցներ, որոնցում գերադասությունը տրվել է կրոնական առարկաներին, կիրառվել ուսուցման ավանդական (ըստ որոշ կարծիքների՝ հետադիմական) մեթոդներ։ Հեղինակ է «ժամանակագրություն Վանի վերջին երկու դարերու պատմությանը» գրաբար, չափածո ծավալուն աշխատության, որտեղ հավաստի նյութեր կան քուրդ բեկերի ավարառությունների և ասպատակությունների, քրդական դերեբեյությունների վերացման վերաբերյալ (ձեռագիրը պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Գրել է բազմաթիվ այլ չափածո երկեր, թողել հուշեր և այլն, որոնք ցրված են Երուսաղեմի, Փարիզի Նուպարյան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարաններում և այլ ձեռագրատներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Մկրտչյան Ե., Գանձեր Վասպուրականի, հ. 1, Բոստոն, 1966:
  • Ղազարյան Հ. Մ., Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թվականներին, Երևան,1967:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png