Հովհաննես Մկրտչի տաճար
Հովհաննես Մկրտչի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իռլանդիա |
Տեղագրություն | Դուբլին |
Հիմնական ամսաթվերը | 1874 |
Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետ | E. W. Pugin? |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Հիմնադրված | 1874 |
John's Lane Church Վիքիպահեստում | |
johnslane.ie |
Հովհաննես Մկրտչի տաճար, հիմնադրվել է 1180 թվականին, գործել է 1874 թվականից։ Գտնվում է Դուբլին մայրաքաղաքի Թոմաս փողոցում, միջնադարյան քաղաքի կենտրոնում։ Կառուցվել է նախկին հիվանդանոցի տեղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին հիվանդանոցի վայրում կառուցել է Աերլեդ Պալմերը, ով բնակվում է Դուբլին քաղաքում բնակվող նորմաններից է։ Նա եկեղեցին կառուցել է դեպի Սուրբ Երկիր ուխտագնացությունից վերադառնալուց հետո։ Տաճարը նվիրված էր Սուրբ Հովհաննես Մկրտչին, կառուցված էր քաղաքի պարիսպներից դուրս, և հայտնի է Սուրբ Հովհաննես Մկրտիչ անունով։
1316 թվականին Էդուարդ Բրյուսը իր բանակի հետ միասին մոտեցել է Դուբլինին, քաղաքը պաշարելու նպատակով։ Քաղաքի բնակչությունը, նրանց մոտեցման վտանգը կանխելու համար, եկան ընդհանուր համաձայնությամբ, և հրդեհեցին Թովմաս փողոցը, սակայն կրակը մոտեցել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն, այրել այն հարակից արձաններով։
1740 թվականին հիվանդանոցի մի հատվածում կառուցվել է փոքր եկեղեցի, որի կառուցումը շարունակվում է շուրջ 40 տարի[1]։
1860 թվականին որոշվեց կառուցել նոր եկեղեցի։ Ճարտարապետը Էդուարդ Վելբի Պուգինն էր, ում աջակցում էր Ջորջ Աշլինին։
Միջնադարյան եկեղեցու մնացորդները քանդված են, իսկ հին Մագդալեն եկեղեցու մնացորդները գտնվում են այնտեղ, որտեղ այսօր գտնվում է ներկայիս եկեղեցու խորանը։
Ներկա եկեղեցու կառուցումը սկսվել է 1862 թվականին, եպիսկոպոս Մարտին Կրանեի կողմից, և կառուցումը տևել է 33 տարի։ Միակ խնդիրն այն էր, որ եկեղեցու կառուցման վարպետը և շատ աշխատողներ Ֆենիան էին, ովքեր 1865 թվականին խնդիրներ ունեցան իշխանության հետ, որի պատճառով եկեղեցին կոչվեց «Ֆենիական եկեղեցի»[2]։
Ուիլիամ Հագուի կողմից զանգակատունը և տանիքը ավարտին են հասցվել 1874 թվականին, երբ տաճարը բացվեց ժամերգության համար։ Տաճարի արտաքին տեսքը ավարտին է հասցվել 1895 թվականին, իսկ ներքին հարդարանքը՝ 1911 թվականին[2]։
Քանդակագործ Պատրիկ Կոուրտնեն կառուցել է եկեղեցու խորանը։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում եկեղեցին կոչվել է Ավրելիոս Օգոստինիոսի և Հովհաննես Մկրտչի անունով, բայց առավել հայտնի է Հովհաննես Մկրտիչ անունով, քանի որ այն գտնվում է Հովհաննես Մկրտիչ փողոցում։
Եկեղեցու զանգակատունը ամենաբարձր զանգակատունն է, ունի 61 մ բարձրություն։ Նախկինում նախատեսված չէր զանգերի համար, սակայն հետագայում զանգակատանը ավելացվեց սանդուղք, որպեսզի հնչեցնեն զանգերը։ Եկեղեցու The Bell Ringers ընկերությունը ձևավորվել է 1872 թվականին և զանգերն առաջին անգամ հնչեցվել են 1873 թվականին՝ Սուրբ Պատրիկի օրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Online book: Dublin: A Historical and Topographical Account of the City, by Samuel A. Ossory Fitzpatrick, 1907». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Peter Costello: Dublin Churches. Gill and Macmillan, Dublin (1989)