Հովհաննես Մանուչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանուչարյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Մանուչարյան
Ծնվել է1863
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1909
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Հովհաննես Մանուչարյան (Մանուչարով Հովհաննես Ասլանի, 1863, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1909), հայ նարոդնիկ։ Գրիգոր Մանուչարյանցի տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի և Քութայիսի գիմնազիաներում, 1882 թվականին ընդունվել Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսանողական շարժումներին մասնակցելու համար 1883 թվականին հեռացվել է համալսարանից։ Նույն թվականին «Նարոդնայա վոլյա» նարոդնիկական կազմակերպության անդամների հետ հեղափոխական աշխատանք է ծավալել Խարկովում (հիմնել են ընդհատակյա տպարան, տպագրել և տարածել հեղափոխական գրականություն)։ 1885 թվականին դատապարտվել է կախաղանի։ Բայց դատավճիռը փոխարինվել է 10 տարվա բանտարկությամբ, և նա նետվել է Շլիսելբուրգի ամրոցը։ Բանտում շարունակել է հեղափոխական աշխատանքը, սերտ կապ պահպանել նարոդովոլեցներ Նիկոլայ Մորոզովի և Վ. Ն. Ֆիգների հետ։ Ազատազրկման ժամկետը լրանալուց (1895) հետո Մանուչարյանը հրաժարվել է հեռանալ Շլիսելբուրգից, քանի դեռ այնտեղ էին իր հեղափոխական ընկերները։ Ցարական ոստիկանությունը նրան աքսորել է Սախալին։ Նրա անձնական բախտով հետաքրքրվել և փորձել է նրան օգնել գրող Անտոն Չեխովը։ Աքսորում Մանուչարյանը գրել է «Իմ դատավարությունը» («Բիլոյե» («Былое»), 1906, Ν 7), «Շլիսելբուրգից դեպի Սախալին» («Բիլոյե» («Былое»), 1907, Ν 6) հուշագրությունները։ Թաղվել է Բլագովեշչենսկ քաղաքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 256 CC-BY-SA-icon-80x15.png