Հովհաննես Ծարեցի
Հովհաննես Ծարեցի Հովհաննես Ծարեցի | |
---|---|
Ծնվել է | 1560 |
Ծննդավայր | Ծար, Խաչենի իշխանություն |
Մահացել է | 1621 |
Մասնագիտություն | գրող, պատմաբան և վանական |
Հովհաննես Ծարեցի (նաև՝ Հովհաննիսիկ Ծարեցի, 1560 - մահվան թվականն անհայտ է, 1621–ից հետո), ժամանակագիր։ Եղել է Արտազի Սուրբ Թադեի վանքի միաբան, աշակերտել Ներսես Գնունեցուն։ Վարդապետական աստիճան ստանալուց հետո հավաքել, նորոգել, ընդօրինակել է տվել ձեռագրեր։ Նրա ջանքերով կառուցվել է Սյունյաց Սոդք գավառի Աղքիլիսա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Հովհաննես Ծարեցին գրել է «ժամանակագրություն» երկը, որն ընդգրկում է 1572 թ.-ից 1600 թ.-ի անցքերը։ Ուշագրավ տեղեկություններ կան 1578 թ.-ին դեպի Անդրկովկաս թուրքական արշավանքի ու ասպատակությունների, 1579 թ.-ի մեծ սովի և համաճարակի, օսմանյան Թուրքիայի դեմ վրաց ժողովրդի՝ 1580-1590-ական թթ. ազատագրական պայքարի և այլնի մասին։ Հովհաննես Ծարեցին իր նկարագրած դեպքերի ժամանակակիցն է, մասամբ նաև ականատեսը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |