Հովհաննես Խալֆայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Խալֆայան
Յովհաննէս քահանա Խալֆայեան
Ծնվել է1775
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1840
Մասնագիտությունքահանա
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն

Հովհաննես քահանա Խալֆայան (1775, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1840), հայ հոգևորական, պատմիչ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանում։ Մահացել է 1840 թվականին և թաղվել է Արարուց Սուրբ Աստվածածին եկեղեցում[1][2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Խալֆայանը գրել է մի պատմություն, որն սկսում է հին ժամանակներից և մասնավորելով իր խոսքը Վանի փաշաների մասին, այն հասցնում է մինչև 1800 թվականը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ղուկասի (1780-1800) մահը և Երուսաղեմի Պետրոս Եդովկիացի պատրիարքի ժամանակները (1793–1800): Իր տարեգրությունը Վանի նկարագրության, ինչպես նաև Վանի բարբառի ուսումնասիրության համար հարուստ նյութ է պարունակում, քանի որ այն գրվել է Վանի ժողովրդական բարբառով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 704.
  2. 2,0 2,1 2,2 Յակոբ Յ. Թօփճեան, «Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողովածուաց 1878-1898», Մասն Բ, Վաղարշապատ, 1900, էջ 58բ.