Հովհաննես Էքմեքճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Գ. Էքմեքճյան
Մահվան վայրՀալեպ
Ազգությունհայ
ԿրթությունԴամասկոսի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՔի­լիս քա­ղա­քի պե­տա­կան դե­ղա­րա­նի վա­րի­չ

Հովհաննես Գ. Էքմեքճյան, հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Էքմեքճյանն ավարտել է Դամասկոսի համալսարանի դեղագործական բաժինը։ 1900-1921 թվականներին եղել է Հալեպի նահանգի Քի­լիս քաղաքի պետական դեղարանի վարիչը։ 1915 թվականի Մեծ Եղեռ­նի տարիներին, հակառակ իր կամքին, թուրքական կառավարությունը նրան ստիպողաբար պահել է Քիլիսում, քանի որ դիպլոմավոր թուրք փոխարինող չի գտնվել։

1921 թվականի վերջերին, երբ Կի­լի­կի­այի հայաթափման հետևանքով Քիլիսի վերապրող ամբողջ հայությունը վերջնականապես հեռացել է բնօրրանից, քեմալական հրոսակների իշխանությունը դարձյալ թույլ չի տվել, որ նա իր հարազատների հետ հեռանա Քիլիսից։

Մահվան սպառնալիքի տակ պարտադրել են շարունակել աշխատել։ Շատ չանցած, զգալով, որ կյանքին վտանգ է սպառնում, փախել է Քիլիսից և ճանապարհին թուրքերի հարձակմանը ենթարկվել։ Որոշ ժամանակ անց հիվանդացել է թոքախտով և մահացել Հալեպում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայրամեան Ալիշան Ա., Կիլիզա. Հայկական Քիլիս, Երեւան, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։