Հովհաննես Զ Ասեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Զ Ասեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էմայիսի 2, 1219(1219-05-02)[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Հովհաննես Զ Ասեցի (անհայտ[1] - մայիսի 2, 1219(1219-05-02)[1]), Հայոց կաթողիկոս 1203 թվականից։ Սերում Էր Հեթումյան տոհմից։ Եղել Է Սսի արքեպիսկոպոս, Դրազարկի վանքի վանահայր։ Նպաստել Է հայ եկեղեցու ծխական, դավանական հնավանդ սովորությունների պահպանմանը։ Գումարներ Է ներդրել Հռոմկլայի բերդի ամրացման համար։ 1208 թվականին ամիրսպասալար Զաքարե Զաքարյանը դիմել Է Հովհաննես Զ Ասեցուն, խնդրել պարզել դավանական որոշ խնդիրներ, մասնավորապես վիրահայկական զորքի հայ ռազմիկների համար մատուցվող պատարագների, հաղորդության հետ կապված միջոցների (շարժական սեղան, խորանաձև վրան ունենալը ևն) հետ կապված հարցեր։ Հովհաննես Զ Ասեցին կատարել Է Զաքարեի խնդրանքը` ուղարկելով հոգևորականների՝ անհրաժեշտ սպասքներով։ 1218 թվականին կաթողիկոսական գահը Հռոմկլա բերդաքաղաքից տեղափոխել Է Դրազարկի վանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 560