Հովինգի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Հովինգի տուն
Liiketalo Domus.jpg
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ և Կրեպոստնայա փողոց
Ճարտարապետական ոճՀյուսիսային մոդեռն ոճ
Մասն էԿրեպոստնայա փողոց
Հիմնադրված է1904
ՃարտարապետԿարլ Հորդ աֆ Սեգերստադ
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?[1]

Հովինգի տունԴոմուս»), առևտրային տարածքներով բնակելի շենք Վիբորգում, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ ճարտարապետ Կարլ Հորդ աֆ Սեգերստադի նախագծով և 21-րդ դարի սկզբին վերածվել է ավերակների։ Վիբորգի կենտրոնում Կրեպոստնայա փողոցում գտնվող հյուսիսային մոդեռն ոճով կառուցված հինգ հարկանի շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառարանի տեսքը պատուհանից

Որպես հոր և պապի ժառանգություն, որոնք սերում էին հոլանդական տոհմից, Վիկտոր Հովինգը (1877-1970) ստացել է Վիբորգի միակ գրախանութը։ Եվրոպական կրթություն ունեցող գործարարը զբաղվել է գրքերի առևտրով։ Նա նաև գրող էր և առանձնանում էր եռանդուն և վճռական բնավորությամբ։ Վերապատրաստվելուց և Վիբորգ վերադառնալուց հետո մտադրվել էր կառուցել եկամտային տուն։ Այդ նպատակով նա հիմնել է «Aktiebolaget Domus» բաժնետիրական ընկերությունը և վարձել հելսինգֆորսյան ճարտարապետ Կարլ Հորդ աֆ Սեգերստադտին և պայման դրել, որ ճարտարապետը տեղափոխվի Վիբորգ։ Այս պայմանի շնորհիվ Վիբորգն ունեցել է ևս երկու գեղեցիկ շինություն, որոնք կառուցվել են տաղանդավոր ճարտարապետի նախագծերով նրա քաղաքում գտնվելու ընթացքում` բնակելի շենք Դիտարանի փողոցում և Վիբորգի շուկան։

Բնակարանների և Հովինգի գրախանութի տեղակայման համար Կարլ Հորդ աֆ Սեգերստադը նախագծել է հինգ հարկանի քարե շենք՝ ջրհորով և բակով։ Հյուսիսային մոդեռն ոճով կառուցապատված ճակատային մասն ընդհանուր ուշադրություն է գրավել լավ ընտրված դեկորատիվ տարրերով` բազմանկյուն կարկառամասերով, ճակտոնապատերով, բուսական զարդանախշերով և պատուհանի փոքր ապակեկալներով։ Բայց հետագայում հարկ եղավ զղջալ շինարարության համար տեղի ընտրության հարցում, Եկատերինյան (Ամրոցային) փողոցը, որը մի քանի դար շարունակ քաղաքի գլխավոր փողոցն էր, 20-րդ դարի սկզբին զիջեց իր այդ կարգավիճակը ավելի գեղատեսիլ և լայն Տորկելսկայա փողոցին։ Միջնադարյան փողոցի նեղությունը խանգարում էր «Դոմուսի» գեղեցիկ ճակատամասի տեսադաշտին։ Որպեսզի տունը չճնշի հարևան փոքր երկհարկանի շենքերին իր չափերով, ճարտարապետը պայմանականորեն շենքի ճակատը բաժանել է երկու մասի։ Ձախ կողմը հարթ էր, գրախանութի մեծ ցուցափեղկերը գտնվում էին առաջին հարկում` կարմիր գծից ներս։ Աջ կողմը նույնպես սիմետրիկ էր` ձևավորված երկու բազմանկյուն կարկառամասերով, որոնք ավարտվում էին վերևում գտնվող ճակտոնապատերով։

Տունը գրավիչ և տեսարժան էին դարձնում տարատեսակ ձևերով և գույներով վառարանները և բուխարիները։ Ավելի քան վաթսուն վառարանները ոչ միայն ջեռուցման և օդափոխության միջոց էին, այլև գեղարվեստական ձևավորման կարևոր տարրեր։ Հախճասալիկե նկարները զուգորդվում էին առաստաղների և դռների զարդարանքների հարդարման նախշերով, բրոնզե սանտեխնիկայի բնօրինակ սարքավորումներով։ Ժամանակակիցների հիացմունքն էր հարուցել գլխավոր սանդուղքը, որը զարդարված էր խճանկարներով, պատերի որմնանկարներով, մետաղաձույլ գեղարվեստական լարափակոցով բնօրինակ փայտե ճաղաշարով, ինչպես նաև այլ դեկորատիվ տարրերով։

Հովինգի «Դոմուս»-ը Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) քիչ է տուժել, առավել նշանակալի կորուստը գլխավոր ճակատոնապատի վնասվածքն էր։ Շենքում, ինչպես Վիբորգի որևէ այլ վայրում պահպանվել է ազգային ռոմանտիզմի ոճով ներքին հարդարանքը։ Ինչպես պատերազմից առաջ, հետպատերազմյան շրջանում առաջին հարկը զբաղեցրել է խանութը (բայց ոչ թե գրախանութը, այլ մթերայինը), իսկ վերին հարկերը բնակելի են եղել։ Բայց ճակատային մասի և ներքին հարդարանքի լավ պահպանումը նշանակալի դեր ունեցան շենքի համար, երբ 1980-ականների կեսերին հաղորդակցության ուղիների վատթարացման պատճառով որոշվեց շենքում իրականացնել խոշոր վերանորոգում` այն հարմարեցնելով բարձրակարգ հյուրանոցի համար։ Վերակառուցման և ԽՍՀՄ փլուզման պայմաններում խորհրդա-լյուքսեմբուրգյան «Եվրոդիլ» համատեղ ընկերությունը չկարողացավ կատարել իր ստանձնած պարտավորությունները և սեփականաշնորհումից հետո շենքը հայտնվեց անպարտաճանաչ սեփականատերերի ձեռքում ու պատշաճ խնամքի բացակայության պատճառով վերածվեց ավերակների։ Այդ ամենի արդյունքում, ներքին հարդարման դեկորատիվ տարրերի մեծ մասը վնասվել է, իսկ խարխլված շենքը փլուզման վտանգի տակ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 402 от 16.09.1985