Հովանոց (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովանոց,

  1. Ճարտարապետական փոքր ձևի կառույց զբոսայգիներում, պարտեզներում և այլուր՝ արևից, անձրևից պատսպարվելու, մտերմիկ զրույցների (զրուցարան) համար։ Հովանոցները սովորաբար բոլոր կողմերից բաց, սյուների վրա հենվող ծածկով, հենաճաղերով կառույցներ են։
  2. Արևի ճառագայթներից պաշտպանող հարմարանք՝ մի կոթի վրա ամրացրած վրանաձև բացվող ու փակվող կտորից
  3. Հով տեղ, հովոց, ամառանոց։ Հովանոցի հայկական հնագույն օրինակներից է Գառնիի տաճարը. Մովսես Խորենացին գրում է, որ Տրդատը, ավարտելով Գառնու ամրոցը, «Նրա մեջ շինում է հովանոց՝ արձաններով, սքանչելի դրվագներով և բարձրաքանդակներով, իր Խոսրովիդուխտ քրոջ համար, և նրա վրա գրում է իր հիշատակը հունարեն գրերով»։
  4. Բուսաբանության մեջ հովանոցը պարզ մոնոպոդիալ ծաղկաբույլի տեսակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 550