Jump to content

Հոնգդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնգդո
Տեսակկղզի, բնության հատուկ պահպանվող տարածք և Natural Monument of South Korea?
Երկիր Հարավային Կորեա
ՎարչատարածքՍինան
Երկարություն6,4 կմ
Լայնություն2,4 կմ
Մակերես6,87 կմ²
Ջրլիցի ափինԴեղին ծով
Քարտեզ
Քարտեզ

Հոնգդո (հանգըլ։ 홍도, հանջա։ 紅島), կղզի Դեղին ծովում, Կորեական կղզեխմբում։ Պատկանում է Հարավային Կորեային։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին տեղակայված է Հարավային Ջոլա նահանգի Մոկփո նավահանգստից 115 կմ հարավ-արևմուտք։ Մակերեսը 6,47 կմ² է, առավելագույն բարձրությունը՝ 378 մ[1]։ 2001 թվականին կղզում ապրում էր 710 բնակիչ[2]։

1931 թվականին ճապոնացիների կողմից կղզում կառուցվել է փարոս, որի լույսը տեսանելի է 50 կմ-ից։

1981 թվականին կղզում ստեղծվել է Դադոնգհեհեսանգ ծովային ազգային պարկը՝ 2321 կմ² տարածքով։ Խոշորագույնն է Հարավային Կորեայում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «홍도 紅島» (Korean). Doosan Encyber. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Hongdo». Sinan County official website. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. «Dadohaehaesang National Park». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.