Հոմո դեուս: Վաղվա համառոտ պատմությունը
Հոմո դեուս: Վաղվա համառոտ պատմությունը ההיסטוריה של המחר | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Յուվալ Նոյ Հարարի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Թեմա | պատմություն |
Բնօրինակ լեզու | եբրայերեն |
Նախորդ | Sapiens: A Brief History of Humankind? |
Հաջորդ | 21 Lessons for the 21st Century? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Devir? |
Հրատարակման տարեթիվ | 2015 |
ԳՄՍՀ | 965-552-988-6 |
OCLC | 907824830 |
«Հոմո դեուս: Վաղվա համառոտ պատմությունը» (եբրայերեն: ההיסטוריה של המחר), գիրք, որը գրվել է Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Յուվալ Նոյ Հարարիի կողմից: Գիրքը 2015 թվականին առաջին անգամ հրատարակվել է եբրայերենով «Dvir» հրատարակչության կողմից, իսկ անգլերեն տարբերակով այն լույս է տեսել առաջինը Միացյալ Թագավորությունում (2016), ապա Միացյալ Նահանգներում:
Ինչպես իր նախորդ՝ Սապիենս: Մարդկության համառոտ պատմությունը գրքում, այնպես էլ այստեղ Հարիրին շարադրել է պատմության ընթացքը` նկարագրելով իրադարձությունները և անհատական մարդկային փորձը, ինչպես նաև բարոյական խնդիրները, որոնք կապված են եղել իր պատմական ակնարկի հետ: Այնուամենայնիվ, Հոմո դեուսն ավելի շատ գործ ունի մարդու (Homo sapiens)՝ իր գոյության պահից և էվոլուցիայի ընթացքում որպես երկրագնդի ամենադոմինանտ տեսակ ձեռք բերած ունակությունների հետ: Գիրքը նկարագրում է մարդկության ներկայիս հնարավարություններն ու ձեռքբերումները և փորձում է ուրվագծել ապագայի կերպարը: Այստեղ շատ փիլիսոփայական հարցեր են քննարկվում, ինչպիսիք են մարդկային փորձը, անհատականությունը, մարդկային զգացմունքները և գիտակցությունը: Հարարին նշում է, որ ապագայում մարդը դադարում է մնալ սապիենս՝ դառնալով Աստված (Homo deus)։
Բովանդակություն
Համառոտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքն իր առջև դնում է ապագա Հոմո սապիենսի (մարդ բանական) հնարավորությունների ուսումնասիրումը: Հարարին նշում է, որ 21-րդ դարի ընթացքում մարդկությունը հավանաբար զգալի փորձ կկատարի երջանկություն, անմահություն և աստվածային ուժեր ձեռք բերելու համար: Գրքի ողջ ընթացքում Հարարին բացահայտորեն ներկայացնում է անցյալի և ներկայի վրա հիմնվելով ապագայում դրանք կյանքի կոչելու տարբեր ուղիները[1]:
Homo sapiens-ը նվաճում է աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրքի առաջին մասն ուսումնասիրում է մարդկանց և այլ կենդանիների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները, բացահայտելով, թե ինչն է հանգեցրել մարդկության դոմինանտ (ճնշող) լինելուն:
Homo sapiens-ը աշխարհին իմաստ է տալիս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոտավորապես 70,000 տարի առաջվանից, երբ վերբալ/լեզվական հեղափոխություն եղավ, մարդիկ ապրում էին «միջենթակայական իրականության» մեջ, ինչպիսիք են երկրները, սահմանները, կրոնը, գումարը և ընկերությունները: Սրանք ստեղծվել են, որպեսզի տեղի ունենա լայնամասշտաբ, ճկուն համագործակցություն տարբեր անհատների միջև: Մարդկությունը առանձնանում է կենդանիներից այն պատճառով, որ մարդիկ հավատում են միջենթակայական կառուցվածքին, որը գոյություն ունի միայն մարդկային մտքի մեջ, և ուժ է ստանում հավաքական հավատքի միջոցով:
- Մարդու՝ իր գործողություններին և մտքերին իմաստ տալու կարևորագույն ունակությունով է պայմանավորված իր բազմաթիվ նվաճումները։
- Հարարին պնդում է, որ մարդասիրությունը կրոնի տեսակ է, որն աստվածների փոխարեն երկրպագում է մարդկությանը: Այն մարդուն և իր պահանջները դնում է գլխավոր առաջնահերությունների թվում, որտեղ հենց իրենք՝ մարդիկ, շրջանակվում են որպես դոմինանտ էկաներ: Հումանիստները հավատում են, որ բարոյականությունն ու արժեքները բխում են յուրաքանչյուր մարդու ներսից, այլ ոչ թե արտաքին աղբյուրից: Հարարիի կարծիքով, 21-րդ դարի ընթացքում մարդասիրությունը կարող է մարդկանց անմահության, երջանկության և զորության որոնումների տանել:
Homo sapiens-ը կորցնում է կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեխնոլոգիական զարգացումները սպառնում են մարդու՝ իր կյանքին իմաստ տալու ընդունակությանը. Հարարին հնարավոր է համարում մարդկության փոխարինման հնարավորությունը սուպեր մարդով կամ «հոմո դեուս» (մարդ աստվածային), որը օժտված է ունակություններով, ինչպիսին է հավիտենական կյանքը[2]
- Վերջին գլուխը ենթադրում է, որ մարդիկ ալգորիթմներ են, և այսպիսի Homo sapiens-ը դոմինանտ չէ տիեզերքում, որտեղ մեծ տվյալները դառնում են պարադիգմա:
- Գիրքն ավարտվում է ընթերցողին ուղղված հետևյալ հարցով.
«Ի՞նչ է լինելու հասարակության, քաղաքականության և առօրյա կյանքի հետ, երբ ոչ բանական բայց չափազանց խելացի ալգորիթմները մեզ իմանան ավելի լավ, քան մենք ինքներս մեզ»[3]
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թայմ ամսագիրը Homo Deus-ն ավելացրել է 2017 թվականի ոչ գեղարվեստական լավագույն գրքերի ցանկում[4]
- Wellcome ցուցակագրել է Homo Deus-ը 2017-ի գրական մրցանակների համար[5]
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակումից հետո Հոմո Դեուսը մեդիայի կողմից մեծ ուշադրության արժանացավ․ The New York Times,[6][7] The Guardian,[8][9] The Economist,[10] The New Yorker,[11] NPR,[12] Financial Times,[13] and Times Higher Education[14] պարբերականները քննադատական հոդվածներ են հրապարակել։ Book Marks կայքը հայտնում է, որ քննադատների 43%-ը գիրքը «զառանցանք» է որակել, մնացածը կա՛մ «դրական» (29%), կա՛մ «խառը» (29%)[15]։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքը թարգմանվել է հետևյալ լեզուներով.
- Անգլերեն: Սեպտեմբեր, 2016
- Իսպաներեն: Հոկտեմբեր, 2016
- Պորտուգլերեն: Նոյեմբեր, 2016
- Թուրքերեն: Դեկտեմբեր, 2016
- Չինարեն: Հունվար, 2017
- Գերմաներեն: Փետրվար, 2017 (Անդրեաս Ուիրթենսոնի կողմից)
- Հոլանդերեն: Փետրվար, 2017[16]
- Հունգարերեն: Ապրիլ, 2017
- Խորվաթերեն: Մայիս, 2017
- Իտալերեն: Մայիս, 2017, Բոմպիանի
- Կորեերեն: Մայիս, 2017
- Ֆիններեն: Սեպտեմբեր, 2017
- Ֆրանսերեն: Սեպտեմբեր, 2017
- Նորվեգերեն: Բազար, 2017
- Հունարեն: Դեկտեմբեր, 2017
- Չեխերեն: Դեկտեմբեր, 2017
- Լիտվերեն: Փետրվար, 2018
- Պարսկերեն: Մարտ, 2018
- Ռումիներեն: Մարտ, 2018
- Ռուսերեն: Մարտ, 2018
- Բուլղարերեն: Ապրիլ, 2018
- Լեհերեն: Ապրիլ, 2018
- Ուկրաիներեն: Մայիս, 2018
- Ալբաներեն: Հունիս 2018
- Վիետնամերեն: Հուլիս 2018
- Ճապոներեն: Սեպտեմբեր, 2018
- Սերբերեն: Սեպտեմբեր, 2018[17]
- Մարաթի: Նոյեմբեր 2018
- Դանիերեն: Օգոստոս 2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Harari Yuval Noah (2017)։ Homo Deus: A Brief History of Tomorrow։ London: Vintage։ էջեր 75–76։ ISBN 9781784703936։ OCLC 953597984
- ↑ Shalev Amichay (6 May 2015)։ «"ההיסטוריה של המחר": להרוג את המוות»։ Ynet (եբրայերեն)։ Վերցված է 15 October 2015 English via Google Translate
- ↑ Harari Yuval Noah (2016)։ Homo Deus: A Brief History of Tomorrow։ Random House։ էջ 462
- ↑ Howorth Claire (November 21, 2017)։ «The Top 10 Non-Fiction Books of 2017»։ Time։ Վերցված է Դեկտեմբեր, 13, 2017
- ↑ «Homo Deus | Wellcome Book Prize»։ wellcomebookprize.org։ Վերցված է 2018-03-11
- ↑ Senior Jennifer (15 February 2017)։ «Review: ‘Homo Deus’ Foresees a Godlike Future. (Ignore the Techno-Overlords.)»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-04-05
- ↑ Mukherjee Siddhartha (13 March 2017)։ «The Future of Humans? One Forecaster Calls for Obsolescence»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-04-05
- ↑ Adams Tim (11 September 2016)։ «Homo Deus: A Brief History of Tomorrow by Yuval Noah Harari review – chilling»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-04-05
- ↑ Runciman David (24 August 2016)։ «Homo Deus by Yuval Noah Harari review – how data will destroy human freedom»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-04-05
- ↑ «Future shock»։ The Economist։ Վերցված է 2017-04-05
- ↑ «Are Liberals on the Wrong Side of History?»։ The New Yorker։ Վերցված է 2017-04-05
- ↑ «Are Cyborgs in Our Future? 'Homo Deus' Author Thinks So»։ NPR.org։ Վերցված է 2017-04-05
- ↑ «Planet of the apps – have we paved the way for our own extinction?»։ www.ft.com (en-GB)։ Վերցված է 2017-04-05
- ↑ «Homo Deus: A Brief History of Tomorrow, by Yuval Noah Harari»։ Times Higher Education (THE) (անգլերեն)։ 13 October 2016։ Վերցված է 2017-04-05
- ↑ «Homo Deus: A Brief History of Tomorrow»։ Book Marks։ Վերցված է December 28, 2018
- ↑ https://www.bol.com/nl/p/homo-deus/9200000071595546
- ↑ Laguna (publisher)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Public conversation on the book with BBC producer at London's Emmanuel Centre on 5 September 2016 – 1 hour 31 minutes, including Q&A. Intelligence Squared/YouTube
- Book review of Homo Deus: A Brief History of Tomorrow. In Med Health Care and Philos (2018). Retrieved 16 August 2018.