Հողի որակական գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի որակական գնահատում (հողի բոնիտում), հողերի համեմատական գնահատումը՝ ըստ գյուղատնտեսական հատկանիշների։ Հողի որակական գնահատումը պետակական հողային կադաստրի բաղադրիչ մասն է և հողերի որակական հաշվառման շարժընթացի սկզբնական փուլը։ Հողի որակական գնահատման նպատակը յուրաքանչյուր հողամասի բնական բերրիության բացահայտումն ու գյուղատնտեսական մշակաբույսերի համար պիտանելիության որոշումն է՝ ագրոէկոլոգիական գործոնների համալիր ազդեցության պայմաններում։ Հայաստանում հողի որակական գնահատումը և հողի տնտեսական գնահատումն իրականացնելիս հիմք են ընդունում այն, որ հանրապետության հողային ֆոնդը բաժանված է գնահատման 4 մարզի և 15 շրջանի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 534