Հողի տնտեսական գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի տնտեսական գնահատում, հողի, որպես արտադրության միջոցի և բնական հարստության համեմատական ու բացարձակ արժեքավորում՝ որոշում՝ ելնելով դրա բնական ու տնտեսական պտղաբերությունից, հողամասի տեղադրությունից և այլ պայմաններից։ Հիմնականում իրականացվում է հողի որակական գնահատման ժամանակ, դրա ագրոարտադրական դասակարգման հիման վրա։ Բալային գնահատումը պատկերացում է տալիս և՛ հողի, և՛ տնտեսության եկամտաբերությանը, բերքատվությանն ու հարկի չափին ներկայացվող պահանջների մասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 536