Հողածածկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողածածկում, հողարկում, սակավ բերրի հողահանդակները բարելավելու նպատակով հողի բերրի շերտերի կամ հնարավոր բերրիությամբ ապարների հանման, տեղափոխման և այդ հողահանդակներում սփռման աշխատանքների համալիր։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողածածկումը կիրառվում է նաև վերակուլտիվացման՝ հողերի բերրիության վերականգնման և շրջակա բնական միջավայրի պայմանների բարելավման նպատակով։ Հողածածկման եղանակով բարելավում են

  • թեթև պոդզոլային
  • աղուտ և այլ սակավաբերրի հողերը՝ դրանց մակերևույթին հողի բերրի զանգված, հանքային պարարտանյութերով հարստացված ջրաբերուկներ լցնելով։

Արդյունքում պարարտացվում է հողը, բարելավվում ջրաֆիզիոլոգիական հատկությունները։ Հողածածկում առավել արդյունավետ է աղուտները բարելավելիս, դրանց մակերևույթը ծածկում են 10-15 սմ հաստության սևահողի կամ հումուսացվածայլ հողերի շերտով։ Այդ շերտը պահպանվում է հողի մշակման անշրջում եղանակի դեպքում։

Հողածածկումը գոմաղբի, գիպսի և կրի ներմուծման հետ համակցելիս արագանում են աղուտների բերրիության վերականգնման շարժընթացները։ Երբեմն կիրառում են պարբերական հողածածկում՝ բերրի հողի ավելի փոքր՝ 1-2 սմ շերտով և հերկումով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։