Հոլոքոստի զոհերի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլոքստի զոհերի հուշարձան Բեռլինում
Հուշարձանի տեսքը վերևից

Հոլոքոստի զոհերի հուշարձան[1] (գերմ.՝ Denkmal für die ermordeten Juden Europas), նացիզմի զոհ դարձած հրեաների հիշատակին նվիրված հուշարձան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանային համալիրի մտահղացումն ու պլաններն ի հայտ են եկել դեռ 1988 թվականին։ Հուշարձանի ստեղծման գաղափարը պատկանում է բեռլինցի հրապարակախոս Լեա Ռոշին, որը 1989 թվականին կազմակերպել է «Եվրոպայի սպանված հրեաների հուշարձանի» հատուկ հիմնադրամ։ Նախագիծն ստացել է մի շարք հայտնի անձանց աջակցությունը, որոնց թվում էր ԳՖՀ նախկին կանցլեր Վիլի Բրանդտը[2]։

Հուշարձանը կառուցվել է դեկոնստրուկտիվիստ Փիթեր Այզենմանի նախագծով։

Շինարարությունն սկսվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին։ Հուշարձանը բացվել է 2005 թվականին։

Հուշարձանը տեղակայված է Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգյան դարպասների և Գերմանիայի նախկին կառավարության բունկերի տարրերի միջև։ Այն ավելի քան 2700 գորշ սալաքարերից կազմված հսկայական դաշտ է։

Հուշարձանի բացմանը հաջորդած մեկ տարվա ընթացքում այնտեղ այցելել է շուրջ երեքուկես միլիոն մարդ։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբան Քոլին Էլարդը նշել է այցելուների վրա համալիրի ճարտարապետության յուրահատուկ ազդեցությունը։ Սալաքարերի միջև ընկած անցումները չափազանց նեղ են, որպեսզի կարողանան քայլել երկու մարդ, և միայնակ մնացած այցելուն սկսում է վերապրել զգացումների բարդ ամբողջություն[3].

Կորսվածության զգացումը գորշ սալաքարերի մեջ, որոնց հետևում չի երևում շրջապատող աշխարհը, մոտ մարդու հետ հարկադիր բաժանումը և անօգնականության զգացումը, որն առաջանում է միջանցիկ տարածքներն անցնելիս, հոգում բարձրացնում են վախի, անհանգստության, կարոտի ու միայնության ալիք։ Այդպես ճարտարապետ Փիթեր Այզենմանին հաջողվել է ստեղծել կառույց, որ լի է զգացմունքների բազմաթիվ կարճ, բայց հզոր արձագանքներով, որոնք ստիպված են եղել զգալ հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Էլարդը նշել է, որ համալիրի հոգեբանական ազդեցությունը պայմանավորված է ճարտարապետական միջոցներով[4].

Էֆեկտը ձեռք է բերվում այցելուի վրա մարմնական ազդեցության միջոցով։ Դուք պետք է դառնաք ինստալյացիայի մաս, անցնեք դրա միջով, կորչեք այնտեղ. միայն այդ ժամանակ ուրիշի սարսափն ու օտար վիշտը կդառնան շոշափելի ու ցնցող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Берлин / О. В. Вишлёв, А. М. Муратов, Л. А. Полётова, В. Н. Стрелецкий // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 375—379. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  2. «Берлин: мемориал жертвам Холокоста». Би-би-си. 30 октября 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Эллард, 2016, էջ 24
  4. Эллард, 2016, էջ 25

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Daniel Baranowski u. a.; Stiftung Denkmal für die Ermordeten Juden Europas (Hrsg.): Denkmal für die ermordeten Juden Europas. Ort der Information, mit einem Überblick zu Gedenkzeichen und historischen Informationen in der näheren Umgebung. In: DKV-Edition, Deutscher Kunstverlag DKV, Berlin / München 2010, ISBN 978-3-422-02235-5 (englisch unter dem Titel: Memorial to the murdered Jews of Europe. ISBN 978-3-422-02236-2).
  • Ute Heimrod (Hrsg.): Der Denkmalstreit — das Denkmal? Die Debatte um das «Denkmal für die ermordeten Juden Europas». Eine Dokumentation. Philo Verlagsgesellschaft, Philio, Berlin / Wien 1999. ISBN 3-8257-0099-2, (1300 Seiten starke Sammlung von öffentlichen Diskussionsbeiträgen auf dem Weg zum Denkmal, inkl. einer Dokumentation der Wettbewerbsentwürfe.)
  • Jan-Holger Kirsch: Nationaler Mythos oder historische Trauer? Der Streit um ein zentrales «Holocaust-Mahnmal» für die Berliner Republik. In: Beiträge zur Geschichtskultur Band 25, Böhlau, Wien / Köln / Graz 2003, ISBN 3-412-14002-3
  • Claus Leggewie, Erik Meyer: Ein Ort, an den man gerne geht. Das Holocaust-Mahnmal und die deutsche Geschichtspolitik nach 1989. Hanser, München / Wien 2005. ISBN 3-446-20586-1.
  • Hans-Ernst Mittig: Gegen das Holocaustdenkmal der Berliner Republik. Kramer, Berlin 2005, ISBN 3-87956-302-0.
  • Lea Rosh, Eberhard Jäckel: Die Juden, das sind doch die anderen. Der Streit um ein deutsches Denkmal. Philo, Berlin / Wien 1999, ISBN 3-8257-0127-1.
  • Christian Saehrendt: Information beeindruckt mehr als Kunst. Eine Umfrage unter Schülern nach deren Besuch des Holocaustmahnmals. In: Frankfurter Allgemeine Zeitung, FAZ, Frankfurt am Main 23. Januar 2007.
  • Joachim Schlör, Jürgen Hohmuth (Fotos), Paul Aston (Übersetzer): Denkmal für die ermordeten Juden Europas / Memorial to the murdered Jews in Europe. 2. Auflage Prestel, München / Berlin / London / New York, NY 2008 (Erstausgabe 2005), ISBN 978-3-7913-4028-9 (deutsch und englisch).
  • Hans-Georg Stavginski: Das Holocaust-Denkmal. Der Streit um das «Denkmal für die ermordeten Juden Europas» in Berlin (1988—1999). Schöningh, Paderborn / München / Wien / Zürich 2002. ISBN 3-506-78635-0 (Zugleich Dissertation an der Freien Universität Berlin 2001).
  • Holger Thünemann: Holocaust-Rezeption und Geschichtskultur. Zentrale Holocaust-Denkmäler in der Kontroverse. Ein deutsch-österreichischer Vergleich. In: Schriften zur Geschichtsdidaktik, Band 17, Schulz-Kirchner, Idstein 2005, ISBN 3-8248-0381-X (Zugleich Dissertation an der Universität Münster (Westfalen) 2004/2005).
  • Karen E. Till: The New Berlin. Memory, Politics, Place. University of Minnesota Press, Minneapolis, MN 2005. ISBN 978-0-8166-4011-9.
  • Колин Эллард Среда обитания: Как архитектура влияет на наше поведение и самочувствие = Colin Ellard “Places of the Heart: The Psychogeography of Everyday Life”. — М.: Альпина Паблишер, 2016. — 282 p. — 2000 экз. — ISBN 978-5-9614-5390-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստի զոհերի հուշարձան» հոդվածին։