Հոդի անշարժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոդի անշարժություն
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա
 Ankylosis Վիքիպահեստում
Ռևմատոիդ արթրիտ ունեցող կնոջ դաստակի ռենտգեն

Հոդի անշարժություն, անկիլոզ (հունարեն` ἀγκύλος - ծռված, կորացած), շարժումների բացակայություն հոդում, առաջանում է հոդամակերեսների սերտաճման հետևանքով։ Պատճառները՝ հոդերի սուր և քրոնիկական բորբոքումները, հոդածայրերի քայքայումը ախտահանման պրոցեսների, վիրավորումների և վնասվածքների հետևանքով։ Հոդամակերեսներում զարգացող հյուսվածքի բնույթից կախված հոդի անշարժությունից լինում է ֆիբրոզ, աճառային և ոսկրային, ինչպես նաև լրիվ և մասնակի (կախված հոդում զարգացող պրոցեսի տևողությունից)։ Բուժումը՝ վիրահատական, վերջույթի հարմար դիրք ստեղծելու նպատակով՝ արթրոպլաստիկա, արթրոդեզ կամ ոսկրահատում։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդի անշարժություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 508