Հոգեկան ինքնակարգավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեկան ինքնակարգավորում, հոգեկան ակտիվության այն տեսակը, որի օգնությամբ պահպանվում են հոգեկան գործունեության որոշակի ընթացքը, նրա նպատակասլացությունն ու օպտիմալ ցուցանիշները։ Հոգեկան ինքնակարգավորման հիմքում ընկած են ապագայի կանխող արտացոլումը, գործունեության նախագծի ստեղծումը և ինքնարտացոլումը( մարդու կյանքում, նրա գիտակցության և ինքնագիտակցության մակարդակում՝ նաև ներհայեցողությունը )։ Քանի որ հոգեկան գործունեությունը օնտոգենեզում երբեք չի դադարում, ապա հոգեկան ինքնակարգավորումը ևս նրա տարբեր մակարդակներում ընթացող անըդհատ գործընթաց է։

Հոգեկան ինքնակարգավորման գործնական կիրառություններից է աուտոգեն մարզումը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 էջ