Հնդկահայ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-1796 թվականներին լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը» (ընդամենը՝ 18 համար)։ Հանդեսը հնդկահայությանն է ներկայացրել քաղաքակիրթ աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, մատաղ սերնդին դաստիարակել հայեցի ոգով, տպագրել է լուրեր գաղթավայրի մշակութային կյանքից, հրապարակախոսական հոդվածներ, բնագիտական հանրամատչելի զրույցներ, թարգմանական նյութեր (2008 թվականին Կալկաթայում վերսկսվել է «Ազդարարի» լույսընծայումը)։ Հետագայում լույս են տեսել «Օճանասփյուռյան» (1815-1818 թթ., Բոմբեյ, 1819 թ., Կալկաթա), «Շտեմարան» (1821-1823 թթ.), «Ազգասեր»[1] (1845-1848 թթ.), «Ազգասեր Արարատյան»[2] (1848-1852 թթ.), «Արևելյան հնդկաց լրագիր» (1863-1865 թթ.), «Նոր ազդարար» (1950-1960 թթ., բոլորն էլ՝ Կալկաթա), «Ազդարար» (1846-1847 թթ.), «Բանասեր» (1848-1849 թթ., երկուսն էլ՝ Մադրաս) և այլն, ընդհանուր առմամբ՝ շուրջ 20 անուն պարբերական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԳԱՍԷՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԳԱՍԷՐ ԱՐԱՐԱՏԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։