Ազգասեր Արարատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազգասեր արարատյանից)
Ազգասեր Արարատյան
Տեսակթերթ և կիսամսյա ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1848
Երկիր Մեծ Մողոլների կայսրություն
Հրատարակման վայրԿալկաթա
Լուծարվել է1852

Ազգասեր արարատյան, տասնօրյա, ապա կիսամսյա պարբերական, «Ազգասեր»–ի շարունակությունը։ Խմբագրել և հրատարակել է Մ. Թաղիադյանը Կալկաթայում, 1848–1852 թվականներին։ Նշանաբանն էր՝ «Մաքուր խղճմտանքն առնէ զմարդ երջանիկ», «Աստված և աշխատանք»։ Շարունակել է «Ազգասեր»–ի գաղափարական ավանդները։ Նյութերի զգալի մասը (հրապարակախոսական հոդվածներ, տեսություններ, հետազոտություններ, տեղեկատու լուրեր, չափածո ստեղծագործություններ, թարգմանություններ) գրել է խմբագիր–հրատարակիչը։ Ուշագրավ են ապագայի մասին մտորումները, չափածո մի շարք գործեր, պատմական վավերագրեր, գաղութահայ կյանքի ընթացիկ լուրերը, Թոմաս Խոջամալյանի «Պատմութիւն հնդկաց» գրքի 2-րդ մասը։ «Ազգասեր արարատյան»–ի հրատարակությունը դադարեցվել է բաժանորդների (ընդամենը 19) և աջակցողների թվի նվազման պատճառով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԳԱՍԷՐ ԱՐԱՐԱՏԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 111