Հյուր կատվի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հյուր կատվի մոտ
անգլ.՝ When the Cat's Away
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ԿերպարներՄիկի Մաուս և Մինի Մաուս
ՌեժիսորՈւոլթ Դիսնեյ
ԵրաժշտությունCarl Stalling?
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
ԴիստրիբյուտորԿոլումբիա Փիքչերս
Թվական1929

Հյուր կատվի մոտ (англ. When the Cat's Away ), Ուոլտ Դիսնեյի Միկի Մաուսի մասնակցությամբ վեցերորդ մուլտֆիլմը։ Պրիմերիան ԱՄՆ-ում կայացել է 1929 թվականի ապրիլի 11-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիփ կատուն վերցնում է զենքը և գնում որսի, իսկ Միկի Մաուսը այդ ժամանակ մկների խմբով որոշում է այցելել կատվի բնակարան։ Նրանք բացում են տան կողպեքը և մտնում ներս։ Այնտեղ նրանք սկսում են ի սրտե զվարճանալ․ դաշնամուր նվագել, ճոճվել աթոռների վրա, խաղալ ջահի լամպերի հետ։ Ստացվում է իսկական մկների համերգ։ Միկին օգտվում է մկան թակարդից, որպեսզի հասնի պանրի մեծ կտորին, իսկ հետո օգտագործում է այն իր երաժշտական նպատակներով։ Մկներից ամեն մեկը գտնում է իրեն համար զբաղմունք․ կեսը ձայնապնակ է լսում, մյուսները փող են նվագում, իսկ երրորդները՝ զվարճանում կուկուով։ Ավելի ուշ նրանք գտնում են ձայնապնակներ և կառուցում իրենց ինքնաշեն գրամաֆոնը։ Նրանք սկսում են նվագել գեղեցիկ երաժշտություն, և Միկին ու Մինին միասին պարում են։ Եզրափակիչ տեսարանում երկուսով համբուրվում են[1]։

Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Ուոլտ Դիսնեյի առաջին և միակ մուլտֆիլմն է Միկի Մաուսի մասին, որտեղ նա և Մինին մկներ են։ Հետագա մուլտֆիլմերում նրանք մարդու հասակի են։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկի Մաուսն արժանացել է Հոլիվուդի փառքի արահետի աստղ մրցանակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grob, Gijs (2018). "When the Cat's Away". Mickey's Movies: The Theatrical Films of Mickey Mouse. Theme Park Press. ISBN 1683901231.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]