Հյուսիսի հրեշտակ
![]() | |
![]() | |
| Տեսակ | քանդակ |
| Քանդակագործ | Էնթոնի Գորմլի[1] |
| Ստեղծում | փետրվարի 15, 1998[1] |
| Բացում | փետրվարի 15, 1998[2] |
| Բարձրություն | 20 մետր |
| Լայնություն | 54 մետր |
| Երկիր | |
| Պատմական երկիր | County Durham? |
| Քաղաք | Low Eighton?[3] |
| Բնակավայր | Lamesley?[3] |
| Նյութ | պողպատ |
պատկերված են
| |
| 54°54′51″N 1°35′22″W / 54.91417°N 1.58944°W | |
Հյուսիսի հրեշտակ (անգլ.՝ Angel of the North), ժամանակակից արձան՝ 20 մետր բարձրությամբ, թևերի 54 մետր բացվածքով[4] և 208 տոննա քաշով, ինչով գերազանցում է Ազատության արձանին։ Աշխարհում համարվում է հրեշտակի ամենամեծ արձանը[5]։ Արձանի թևերը 3,5 աստիճանի տակ առաջ են ուղղված. Էնտոնի Գորմլեյը հայտարարել է, որ ինքն արձանի միջոցով ուզում էր փոխանցել «գրկախառնության զգացողություն»[6]։ Հրեշտակը կանգնած է բլուրի վրա, որը խոյանում է Թայնեսայդի A1 և A167 ճանապարհների վրա։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին սկսվեցին ծրագրի վրա տարվող աշխատանքները, ընդհանուր արժեքը կազմեց 1 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Ֆինանսավորման մեծ մասը տրամադրեց Բրիտանական ազգային վիճակահանությունը։
Իր տեղակայմամբ պայմանավորված՝ արձանը պետք է դիմադրի 160 կմ/ժ-ից ավելի մեծ ուժգնության քամու։ Կառուցման ընթացքում օգտագործվել է 165 տոննա բետոն՝ ցցաշեն հիմնատակ պատրաստելու համար, որը 20 մետրանոց արձանը ամրացնում է գետնին։
Հրեշտակի պատրաստումը ավարտվեց 1998 թվականի փետրվարի 16-ին։ Սկզբնական շրջանում Հյուսիսի հրեշտակը տեղացիների և բրիտանական թերթերի միջև կռվախնձոր դարձավ, իսկ այժմ այն դիտարկվում է որպես Անգլիայի հյուսիսարևմտյան մասի տեսարժան վայր։
Քանդակի ազգային անվանումը «Գեյտսեդյան էկսգիբիցիոնիստ» է (The Gateshead Flasher), որն առաջացել է դիրքի և շրջակա միջավայրի հետ ագրեսիվ կոնտրաստի պատճառով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսի հրեշտակ
- Հյուսիսի հրեշտակ, տեսքը դիմացից
- Հյուսիսի հրեշտակ, երեկոյան
- Հյուսիսի հրեշտակ-ի գեղարվեստական նկարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/56000.stm
- 1 2 https://lamesley-pc.org.uk/the-angel-of-the-north/
- ↑ «Facts». Gateshead.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ The Guy (2014 թ․ հունիսի 6). «Angel Of The North – 20 Interesting Facts You May Not Know». Flights & Frustration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «The Angel of the North > Background». Gateshead Council. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 9-ին. «Gormley said of the Angel: '...The effect of the piece is in the alertness, the awareness of space and the gesture of the wings – they are not flat, they're about 3.5 degrees forward and give a sense of embrace.'»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Icons.org կառավարական կայք, որտեղ կան այս արձանի նկարները՝ կառուցման ընթացքում
- Հյուսիսի հրեշտակի նկարները https://www.flickr.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսի հրեշտակ» հոդվածին։ |
| ||||||


