Հյուսիսային կուզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային կուզու
Հյուսիսային կուզու
Հյուսիսային կուզու (Trichosurus arnhemensis)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Պարկավորներ
Լատիներեն անվանում
Trichosurus arnhemensis
Collett, 1897
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Հյուսիսային կուզու, կամ Հյուսիսային խոզանակապոչ (լատին․՝  Trichosurus arnhemensis), կաթնասուն պարկավորների ընտանիքից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը կազմում է 36-ից 55 սմ, մոտավորապես ոչ մեծ կատվի չափ։ Մորթին մոխրագույն է (էգերի մոտ արծաթամոխրագույն, արուները կարմրամոխրագույն)։ Չնայած անվանմանը՝ հյուսիսային, պոչը չունի խիտ հատված, իսկ պոչի ծայրը ընդհանրապես մորթով պատված չէ[1][2]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են Արևմտյան Ավստրալիայի Քիմբերլի շրջանի հյուսիսային հատվածում։ Լավ են հարմարվում գյուղական և քաղաքային միջավայրում։ Որոշ հատվածներում այն համարվում է վնասատու[2]։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային կուզուն ապրում է ծառերի վրա և վարում է գիշերային կյանք՝ նախընտրելով սնվել մթնշաղին և ցայգին։ Կենդանիները կարող են ապրել ինչպես խմբերով, այնպես էլ մենակ[3]։ Սնունդ փնտրում են հիմնականում ծառերի վրա, բայց ցամաքի վրա նույնպես ժամանակ են անցկացնում։ Սնվում են տերևներով, սերմերով, մրգերով և հատապտուղներով։ Երբեմն ուտում են անողնաշարավորներով կամ թռչունների ձվերով[1]։ Զուգավորման սեզոնը տևում է ամբողջ տարին։ Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտավորապես 15 տարի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Milich, K. (2002). «Trichosurus arnhemensis». Animal Diversity Web. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  2. 2,0 2,1 Cleaver, B. «The Brushtail Possum (Trichosurus vulpecula. The Marsupial Society of Australia. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Top 10 Facts About Possums in Australia | Bird Gard Australia». Bird Gard Australia. 2015 թ․ փետրվարի 12.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային կուզու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային կուզու» հոդվածին։