Jump to content

Հյուսիսային կայարան (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի Հյուսիսային կայարանը

Հյուսիսային կայարան (Գյաղ-դյու-Նող, ֆր.՝ Gare du Nord), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 10-րդ շրջանում, պատկանում է ազգային երկաթուղային SNCF կազմակերպությանը։ Կայարանից հնարավոր է անցնել մետրոպոլիտեն (4-րդ և 5-րդ գծերի Գյաղ-դյու-Նող կայարան) և RER քաղաքային էլեկտրագնացքների ցանցին (B, D և E)։ 2002 թվականին կայարանը սպասարկում էր 180 միլիոն ուղևորներ[1], այդպիսով հանդիսանալով Եվրոպայի ամենամեծ երկաթուղային կայարանը (սպասարկվող ուղևորների թվով)[2]։ Կայարանը սպասարկում է ինչպես արվարձանային ուղևորափոխադրումներ (Transilien, TER Picardie), այնպես էլ կապը Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասի (SNCF-ի գծեր, այդ թվում նաև TGV), Մեծ Բրիտանիայի (Eurostar), Բելգիայի, Նիդերլանդների և Գերմանիայի (Thalys) հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «La saturation du reseau ferre francilien» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. Batiactu, 21/03/2012

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային կայարան (Փարիզ)» հոդվածին։