Jump to content

Հյուսիսային Եմենի ռիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Եմենի ռիալ
Տեսակտարադրամ
Երկիր Եմենի Արաբական Հանրապետություն
Կենտրոնական բանկԵմենի կենտրոնական բանկ
Փոխարինել էMutawakkilite Yemeni Riyal?
Փոխարված էԵմենի ռիալ

Ռիալ, Հյուսիսային Եմենի, նախ Եմենի Մութավաքիլական Թագավորության, այնուհետև Եմենի Արաբական Հանրապետության արժույթ։ Այն նախորդել է ժամանակակից Եմենի ռիալին։

Մութավաքիլական Թագավորությունը սկսել է մետաղադրամներ հատել 20-րդ դարում։ Ռիալը կազմված էր 160 զալաթից, 80 հալալայից կամ 40 բուքշայից։ Իմամ Յահյայի իշխանության ժամանակ թողարկվել են առաջին ռիալները։ Մետաղադրամների վրա անվանական արժեքները դրոշմվել են տարբերակիչ ձևով, որտեղ «պատվավոր» Իմադին դրոշմվել է Իմամ Յահյայի մետաղադրամների վրա, իսկ Ահմադին՝ Իմամ Ահմադի մետաղադրամների վրա։ Հետևաբար արժույթը երբեմն կոչվել է «Իմադի ռիալ» կամ «Ահմադի ռիալ»։

Ժամանակակից ոճով մետաղադրամները շրջանառության մեջ են մտել 1963 թվականին՝ հետևելով Եմենի Արաբական Հանրապետության ստեղծումից հետո։ Երկիրը վերջիններից մեկն է եղել, որն ընդունել է տասնորդական արժութային համակարգ։ 1974 թվականին ռիալը կազմված է եղել 100 ֆիլսից, չնայած գնաճի պատճառով ֆիլսի անվանական արժույթները շրջանառությունից դուրս են մղվել։

Եմենի միավորումից հետո Եմենի ռիալը փոխարինել է Հյուսիսային Եմենի ռիալին։ Դրանից հետո Եմենի Արաբական Հանրապետության կողմից թողարկված անվանական արժեքները դադարել են լինել օրինական վճարման միջոց[1]։

Մետաղադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմամ Յահյայի (1904-1948) իշխանության օրոք բրոնզե մետաղադրամներ են թողարկվել 1 զալաթ, 1 հալալա և 1 բուքշա անվանական արժեքներով, արծաթե մետաղադրամներ՝ 1 բուքշա, 120, 110, 18, 14 և 1 ռիալ անվանական արժեքներով։ Իմամ Յահյայի իրավահաջորդ Իմամ Ահմադի (1948-1962) իշխանության ժամանակ արծաթե 1 բուքշա և 120 ռիալ անվանական արժեքներով մետաղադրամների թողարկումը դադարեցվել է և ներկայացվել են 116 և 12 ռիալ անվանական արժեքներով մետաղադրամները։ Տարօրինակորեն 116 և 18 ռիալ անվանական արժեքով մետաղադրամները եղել են հնգանկյուն։

1962 թվականին Եմենի Արաբական Հանրապետությունը թողարկել է բրոնզե 12 և 1 բուքշա և վերջին թագավորի ոճով 120, 110, 210 և 14 ռիալ։ Սրանց 1963 թվականին հաջորդել են նոր մետաղադրամները՝ ալյումին-բրոնզից 12, 1, և 2 բուքշա և արծաթե 5, 10 և 20 բուքշա և 1 ռիալ։

1974 թվականին տասնորդական կոտորակի վերածված մետաղադրամներն են ներկայացվել՝ ալյումինից 1 ֆիլս, արույրե 5 և 10 ֆիլս մետաղադրամներ, կուպրոնիկելից 25 և 50 ֆիլս անվանական արժեքով մետաղադրամներ։ 1976 թվականին ներկայացվել է նաև կուպրոնիկելից 1 ռիալ անվանական արժեքով մետաղադրամներ[2]։

1964 թվականին Հյուսիսային Եմենի կառավարությունը ներկայացրեց առաջին թղթադրամը՝ 1, 5 և 10 ռիալի տեսքով։ Սրանց հաջորդել են 10 և 20 բուքշա թղթադրամները 1966 թվականին, 1969 թվականին՝ 1, 5 և 10 ռիալ նոր թղթադրամները, 20 և 50 ռիալ թղթադրամները՝ 1971 թվականիը մայիսի 13-ին։

Եմենի կենտրոնական բանկը ստեղծվել է 1971 թվականի հուլիսի 27-ին, գլխավոր գրասենյակը գտնվում է Սանաայում՝ Եմենի մայրաքաղաքում։ Եմենի կենտրոնական բանկը իր վրա է վերցրել Եմենի արժութային խորհրդի գործառույթները։ Երբ Եմենի Արաբական Հանրապետությունը (Հյուսիսային Եմեն) և Եմենի Ժողովրդավարական Հանրապետությունը (Հարավային Եմեն) միավորվել են 1990 թվականի մայիսի 22-ին և ձևավորվել է Եմենի Հանրապետությունը, հյուսիսի և հարավի Կենտրոնական բանկերը միավորվել են, և համատեղ ձեռնարկությունը շարունակել է օգտագործել Եմենի կենտրոնական բանկ անվանումը[3]։

Արժեք Երես Հակառակ կողմ
1 ռիալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mayland, Odin (1 թ․ նոյեմբերի 29). «Yemen - Global Financial Data». globalfinancialdata.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  2. El-Erian, Mohamed (1988). «Currency Substitution in Egypt and the Yemen Arab Republic: A Comparative Quantitative Analysis». Staff Papers (International Monetary Fund). 35 (1): 85–103.
  3. Linzmayer, Owen (2012 թ․ հունվարի 27). «Arab Republic of Yemen». The Banknote Book - Abyssinia - French Sudan. Vol. 1 (1st ed.). San Francisco, CA: Spink & Son Publishing. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.