Հարավային Արաբիայի ֆիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավային Արաբիայի ֆիլսը (անգլերեն՝ Fils of South Arabia) բրիտանական այդ գաղութի (Հարավային Արաբիայի) դրամական միավորն էր։

Պատմություն[խմբագրել]

«Հարավային Արաբիա» անունով բրիտանական նախկին գաղութում (այժմ՝ Եմենի Հանրապետության տարածքում) 1964թ. ներկայացվեց դինարը՝ որպես դրամական միավոր։ Սակայն «դինար» անունով դրամն այդպես էլ լույս չտեսավ. այնպես որ ֆիլսը (մի քանի դրամանիշներով) շատ կարճ ժամանակ մնաց այդ գաղութի միակ պաշտոնական դրամական միավորը։ Հատվեցին միայն այդ դինարի մանրուն դրամները՝ 1, 5, 25, 50 ֆիլս արժողությամբ։

Տեսականորեն, Հարավային Արաբիայի ֆիլսը մեկ դինարի մեկ հազարերորդականն էր։ Չորս տեսակի դրամանիշները հատվել են միայն 1964 թվականին, մեծ քանակով (30 միլիոն)։ Այդ թողարկումը նախատեսված էր տեղական օգտագործման համար, թեև մի մասն էլ հատվել է նմուշային դրամի որակով՝ կոլեկցիոներների համար։ Ապա, Արաբական թերակղզու հարավում գտնվող բրիտանական գաղութների անկախացման հետևանքով (1967), Հարավային Արաբիա գաղութի տարածքում ուժի մեջ մտավ նորաստեղծ Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԵԺԴՀ) դինարը, որի մանրուն դրամը նույնպես ֆիլսն էր։

Հարավային Արաբիայի ֆիլսն արտադրվել է հետևյալ տեսակներով.

1 ֆիլս[խմբագրել]

5 ֆիլս[խմբագրել]

25 ֆիլս[խմբագրել]

25 ֆիլս (Հարավային Արաբիա)
25 fils (South Arabia)
Արժողություն 25 ֆիլս
Տրամագիծ 2 սմ
Բաղադրություն պղինձ-նիկել
Թողարկման թվականները 1964
Արտադրված քանակը 4 մլն.
Կատալոգի համարը KM # 3
Դիմերես
Դիմերես
Պատկեր Ութանկյուն վարդակ
Դարձերես
Դարձերես
Պատկեր Առագաստանավ, տարեթիվ

Նկարագրություն[խմբագրել]

Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է ութանկյուն վարդակ, որի վերևում (արաբերեն) և ներքևում (անգլերեն) գրված է «Հարավային Արաբիա»։ Ետևի կողմի (դարձերեսի) վրա պատկերված է առագաստանավ, ներքևը՝ տարեթիվ (1964), ձախ և աջ կողմերից՝ «25 ֆիլս» գրությունը անգլերեն (25 FILS) և արաբերեն (۲۵فلس

Թողարկում[խմբագրել]

25 ֆիլս մետաղադրամը թողարկվել է 4 միլիոն քանակով։ Բաղադրությունը՝ պղնձի և նիկելի ձուլույթ։

Նումիզմատական արժեք[խմբագրել]

Հարավային Արաբիայի 25 ֆիլս մետաղադրամը կատալոգները գնահատում են. չօգտագործված վիճակում՝ $0,85, նմուշային որակով՝ $2.00։

50 ֆիլս[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century), Page 2015.