Հմայակ Միսակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Միսակյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 2, 2002(2002-10-02) (21 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայաստան[1]

Հմայակ Միսակյան (հոկտեմբերի 2, 2002(2002-10-02), Գյումրի, Հայաստան[1]), Ավստրիան ներկայացնող հայ ծանրամարտիկ, 2023 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր պոկում վարժությունում (81 կգ քաշային կարգ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Միսակյանը ծնվել է 2002 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում։ 2017 թվականին տեղափոխվել է Հունաստան, որի դրոշի ներքո դարձել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր հրում վարժությունում և երկամարտում[2]։

Երեք տարի անց Սարգիս Մարտիրոսյանի առաջարկով տեղափոխվել է Ավստրիա և սկսել է ներկայացնել այդ երկիրը։ Այժմ ծառայում է Ավստրիայի զինված ուժերում, ներկայացնում է բանակի մարզական ակումբը։ Կոչումով եֆրեյտոր է[2]։

2022 թվականին Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հմայակը դարձել է պոկում վարժության հաղթող, իսկ երկամարտի արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[2][3]։

Մեծահասակների մրցումներում իր առաջին մեդալը Միսակյանը նվաճել է Երևանում 2023 թվականին կայացած Եվրոպայի առաջնությունում։ Նա 151 կգ արդյունքով դարձել է պոկում վարժության բրոնզե մեդալակիր (81 կգ քաշային կարգում)։ Դա Ավստրիայի ռեկորդ է։ Երկամարտի 326 կգ արդյունքով, որը նույնպես այդ երկրի ռեկորդ է, Հմայակը զբաղեցրել է 4-րդ տեղը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հմայակ Միսակյանը՝ Ավստրիայի թիմին միանալու ու երևանյան ԵԱ-ում մեդալ նվաճելու մասին
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հմայակ Միսակյանը՝ Ավստրիայի թիմին միանալու ու երևանյան ԵԱ-ում մեդալ նվաճելու մասին». VNews. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  3. «Database Weightlifting». www.iat.uni-leipzig.de. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.