Հմայակ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հմայակ Յուրիի Առստամյան
10 հունիսի, 1970 - 8 մայիսի, 1992
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սառնաղբյուր, Ասկերանի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Շուշի
Մարտեր/պատերազմներ Արցախյան ազատամարտ
Պարգևներ Shushii azatagrman hamar medal.png


Հմայակ Առստամյան (10 հունիսի, 1970, Սառնաղբյուր, Ասկերանի շրջան - 8 մայիսի, 1992, Շուշի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Առստամյանը ծնվել է 1970 թ. հունիսի 10-ին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է պրոֆտեխուսումնարան և սովորել զոդողի մասնագիտություն։ Խորհրդային բանակում ծառայել է Մոսկվայի մարզում։ Զորացրվելուց հետո ընդգրկվել է արցախյան ընդհատակյա պայքարին։ Ծառայել է Դաշուշենի կամավորական ջոկատում։ Մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Ջանհասանի ազատագրական մարտերին։ Կրկժանում վիրավորվել է ոտքից, Ջանհասանում՝ աչքերից, բայց էլի մնացել շարքում։ Զոհվել է 1992 թ. մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Սառնաղբյուրի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]