Հլուբոկա ամրոց
![]() Նկարագրություն | |
Տեսակ | շատո |
Վարչական միավոր | Hluboká nad Vltavou?[1] |
Երկիր | ![]() |
Կառուցված | 13-րդ դար |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Ընթացիկ սեփականատեր | Չեխիա |
Կայք | zamek-hluboka.cz(չեխ.)(անգլ.) և zamek-hluboka.eu |
![]() | |
![]() | |
![]() |
Հլուբոկա ամրոց (չեխ․՝ Zámek Hluboká), չեխական նոր գոթական ոճով կառուցված ամրոց, որը համարվում է չեխական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը կառուցվել է 13-րդ դարի երկրորդ կեսին։ Այն վերակառուցվել է մի քանի անգամ։ Առաջին անգամ ընդլայնվել է Վերածննդի ժամանակաշրջանում, ապա Ադամ Ֆրանց ֆոն Շվարցենբերգի հրամանով 18-րդ դարի սկզբին վերափոխվել է բարոկկո ոճով։ Իր ներկայիս տեսքը ստացել է 19-րդ դարում, երբ Յոհան Ադոլֆ II Ֆոն Շվարցենբերգը հրամայել է վերակառուցել ամրոցը Անգլիացիների Վինձորր կղզու ռոմանտիկական ոճով։ Շվարցենբերգները ապրել են Հլուբոկայում մինչև 1939 թվականի վերջը, երբ վերջին սեփականատերը (Ադոլֆ Շվարցենբերգ) գաղթել է արտերկիր՝ փախչելով նացիստներից։ Շվարցենբերգները կորցրել են իրենց ամբողջ սեփականությունը[2]։ Հլուբոկա ամրոցը Չեխիայի Հանրապետության ազգային մշակութային հուշարձաններից է[3]։

Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]13-րդ դարի 2-րդ կեսից գոյություն ունեցող Օտակար Երկրորդի Պրշեմիսլ արքայական ամրոցը վերակառուցվել է 16-րդ դարի վերջին Հրադեցի լորդերի կողմից։ Ապա Ժան Ադամ Շվարցենբերգի հրամանով ճարտարապետներ Ֆրանց Բիրի և Ֆ.Դեվորեցկու միջոցով կառուցվել է նոր գոթական ոճի դղյակ՝ անգլիական Վինձորի նմանությամբ։ Այն շրջապատված էր 1.9 քառակուսի կմ անգլիական զբոսայգով (1841-1871 թվականներին)։ 1940 թվականին ամրոցն անցել է վերջին սեփականատիրոջը, ապա առգրավվել Չեխոսլովակիայի կառավարության կողմից, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո այն բացվել է հանրության համար։ Այնտեղ կար ձմեռային այգի և ձիավարության սրահ 1956 թվականից այնտեղ կազմակերպվել են պատկերասրահ-ցուցահանդեսներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Památkový katalog NPÚ
- ↑ Státní zámek Hluboká. History
- ↑ "Státní zámek Hluboká". Státní zámek Hluboká. Retrieved 29 June 2012.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հլուբոկա ամրոց» հոդվածին։ |