Հիքմաթ Աբու Զեյդ
| Հիքմաթ Աբու Զեյդ | |
|---|---|
| Ծնվել է | 1922 |
| Ծննդավայր | Q12189198?, Cusae, Ասյութ, Եգիպտոս[1] |
| Մահացել է | հուլիսի 30, 2011[2] |
| Մահվան վայր | az-Zamālik, Gharb, West Area, Կահիրե, Եգիպտոս |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | արաբերեն |
| Կրոն | իսլամ |
| Կրթություն | Կահիրեի համալսարան, Էդինբուրգի համալսարան, Սենթ Էնդրյու համալսարան և Լոնդոնի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Այն Շամս համալսարան[1] և Կահիրեի համալսարան[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | Minister of Social Affairs? |
| Կուսակցություն | Արաբական Սոցիալիստական Միություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Հիքմաթ Աբու Զեյդ (անգլ.՝ Hikmat Abu Zayd 1922, Q12189198?, Cusae, Ասյութ, Եգիպտոս[1] - հուլիսի 30, 2011[2], az-Zamālik, Gharb, West Area, Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական գործիչ, առաջին կինը Եգիպտոսում, որը ստանձնել է նախարարի պաշտոնը (1962)[4]։ Հիքմաթ Աբու Զեյդը գլխավորել է նախարարների կաբինետի սոցիալական բլոկը, որը նախադեպ է եղել, հետո այդ պաշտոնը հաճախ զբաղեցնում էին այլ կին քաղաքական գործիչներ։ Աբու Զեյդը զգալի ազդեցություն է ունեցել Եգիպտոսի օրենսդրության և սոցիալական ապահովության քաղաքականության վրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբու Զեյդը ծնվել է եգիպտական Էլ Կուսիա քաղաքի մոտ գտնվող Շեյխ Դաուդ գյուղում։ 1950 թվականին Հիքմաթ Աբու Զեյդը ստացել է արվեստի մագիստրոսի կոչում Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանում, իսկ 1957 թվականին Լոնդոնի համալսարանում ստացել է կրթության հոգեբանության դոկտորի կոչում[5]։ 1955-1964 թվականներին դասավանդել է Այն Շամսի համալսարանում, իսկ 1965 թվականից Կահիրեի համալսարանի պրոֆեսոր էր։
1962 թվականի սեպտեմբերի 29-ին Աբու Զեյդը նախագահ Գամալ Նասերի հրամանագրով նշանակվել է Եգիպտոսի կաբինետում սոցիալական բլոկի նախարար։ Նա պաշտոնը պահպանել է 1964 թվականից մինչև 1965 թվականը։ Աբու Զեյդի նշանակումը պայմանավորված էր նոր նախագահական ծրագրի ընդունմամբ, որն ընդգծում էր կրթության հասանելիության ընդլայնումը բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սեռից և սոցիալական խավից։
Աբու Զեյդի նշանակումը պետական պաշտոնում ճանաչվել է որպես սոցիալական նշանակալի քայլ[6]։ Աբու Զեյդի սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում կենտրոնացել է կանանց իրավունքների վրա։
1970 թվականի դեկտեմբերին Աբու Զեյդը ստացել է միջազգային Լենինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»։ Անվար Սադաթի իշխանության գալուց հետո Աբու Զեյդը և նրա ամուսինը, որպես ակտիվ նասերիականներ, ստիպված են եղել լքել երկիրը և 1974-1992 թվականներին ապրել Լիբիայում, որտեղից էլ քննադատել են Եգիպտոսի իշխանություններին։ Հիքմաթը մտել է Եգիպտոսի ազգային ճակատ, որը ստեղծվել էր 1980 թվականին Դամասկոսում Սաադ ալ-Շազլիի կողմից։ Հայրենիքում նրան մեղադրել են դավաճանության, ահաբեկչության և լրտեսության մեջ՝ զրկելով քաղաքացիությունից։ 1991 թվականին դատարանը հանել է մեղադրանքը և ամուսիններին վերադարձրել եգիպտական անձնագրերը։
Հիքմաթ Աբու Զեյդը մահացել է 2011 թվականի հուլիսի 30-ին Կահիրեում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 https://straylight.cs.st-andrews.ac.uk/standscience/omeka/items/show/332
- 1 2 http://english.ahram.org.eg/NewsContent/1/64/17747/Egypt/Politics-/Egypts-first-female-minister-dies-at-.aspx
- ↑ https://wmf.org.eg/en/?p=46668
- 1 2 «Egypt's first female minister dies at 96 (31.07.2011)». english.ahram.org.eg. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Biographical Dictionary of Modern Egypt Goldschmidt, Arthur (2000)». books.google.ru.
- ↑ «Egypt's Women Most Emancipated in Region (21.10.1963)». The Gazette. Reuters.