Հիրոկի Կոսայ
Հիրոկի Կոսայ 香西 洋樹 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1933 (89 տարեկան) կամ 1933 Կուրասիկի, Օկայամա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կիսո աստղադիտարան |
Ալմա մատեր | Կեյոյի համալսարան |
Հիրոկի Կոսայ (ճապ.՝ 香西 洋樹, փետրվարի 8, 1933 կամ 1933, Կուրասիկի, Օկայամա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Կիսոյի աստղադիտարանում։
Ծնվել է Օկայամա պրեֆեկտուրայի Կուրասիկի քաղաքում։ 1976-ից 1986 թվականները հայտնաբերել է 93 աստերոիդ, որոնցից 92-ը հայտնաբերվել են համատեղ այլ ճապոնացի աստղագետ Կիիտիրո Ֆուրուկավայի հետ[1]։ Նա նաև դարձել է D/1977 C1 (Սկիֆ-Կոսայ) գիսաստղի համահայտնաբերող[2]։
Հիրոկի Կոսայը միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Կեյո համալսարանի բանասիրական ֆակուլտետ, սակայն չավարտելով ուսումը թողնում է համալսարանը և զբաղվում աստղագիտությամբ։ Հետագայում նա դառնում է արհեստավարժ հետազոտող և Ճապոնիայի ազգային աստղադիտարանի աստղաֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ։
Որպես գիտության մեջ նրա ներդրման ճանաչում, Հիրոկի Կոսայի անունով է կոչվել 3370 համարի աստերոիդը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011
- ↑ スキッフ・香西彗星
- ↑ IAU։ «3370 Կոսայ աստերոիդի անվանումը»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|