Կուրասիկի (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
ճապ.՝ 倉敷町 ճապ.՝ 倉敷市 | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Ներքին բաժանում | Kurashiki Area?, Mizushima Area?, Kojima Area?, Tamashima Area?, Shō? և Chayamachi? | ||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1928 թ. | ||
Մակերես | 355,63 կմ² | ||
Բնակչություն | ▼474 862 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Փոստային դասիչ | 710-0833 | ||
Պաշտոնական կայք | city.kurashiki.okayama.jp(ճապոներեն) | ||
| |||
Կուրասիկի (倉敷市 (ճապ.՝ Kurashiki-shi)), հինավուրց քաղաք Ճապոնիայում՝ Օկայամա պրեֆեկտուրայում, Ներքին ճապոնական ծովի ափին՝ Տակահասիի գետաբերանի մոտ։ 2017 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 483.576, խտությունը՝ 1.400 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 355.63 կմ² տարածք[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1928 թվականի ապրիլի 1-ին։ Նախկինում՝ Հեյան դարաշրջանում բնակավայրը եղել է Տայրա և Մինամոտո կլանների բախումների վայր։ Ժամանակի ընթացքում վերափոխվել է գետային նավահանգստի։ Էդո դարաշրջանում դարձել է սյոգունատի անմիջական կառավարմանը ենթակա տարածք։ Ճապոնիայի արդյունաբերական հեղափոխության շրջանում մի շարք գործարաններ ու ֆաբրիկաներ են այստեղ շահագործման հանձնվել, դրանց թվում՝ Օհարայի մանածագործական ֆաբրիկան, , որը մինչև օրս կանգուն է քաղաքի հրապարակներից մեկում և ծառայում է որպես զբոսաշրջային տեսարժանություն[3]։
2005 թվականի օգոստոսի 1-ին Կուրասիկիին են միացվել մերձակա Մաբի և Ֆունաո ոչ մեծ քաղաքները։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրասիկին բարեկամական և գործընկերային կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[4].
Սանկտ Պյոլտեն, Ավստրիա, 1957 թ. սեպտեմբերի 29-ից
Կանզաս սիթի, ԱՄՆ, 1972 թ. մայիսի 28-ից
Քրայսթչըրչ, Նոր Զելանդիա, 1973 թ. մարտի 7-ից
Չժենցզյան, Ցզյանսու, Չինաստան, 1997 թ. նոյեմբերի 18-ից
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ան Յոն Հակ, ֆուտբոլիստ
- Սենիչի Հոշինո, բեյսբոլիստ[5]
- Կիբի նո Մակիբի, Նարա դարաշրջանի գիտնական
- Մագոսաբուրո Օհարա, ձեռնարկատեր, բարեգործ[6]
- Յասուհարու Օյամա, սյոգիստ[7][8]
- Դայսուկե Տակահասի, գեղասահորդ[9]
- Ձյոիտիրո Տացույոսի, բռնցքամարտիկ
- Մակիկո Օմոտո, դերասանուհի
- Կեյձի Տանակա, գեղասահորդ[10]
- Հիսակո Կանեմոտո, դերասանուհի[11]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 統計分析課 - 岡山県ホームページ (яп.)
- ↑ «Official website of Kurashiki city» (ճապոներեն)։ Japan: Kurashiki City։ Վերցված է 12 April 2017
- ↑ «Kurashiki's History»։ City of Kurashiki։ August 7, 2006։ Արխիվացված է օրիգինալից January 19, 2007-ին։ Վերցված է August 8, 2006
- ↑ Kurashiki's Sister/Friendship Cities(չաշխատող հղում)
- ↑ 星野仙一記念館 [Hoshino Senichi Memorial Hall] (ճապոներեն)։ Kurashiki Convention & Visitors Bureau։ Արխիվացված է օրիգինալից 6 October 2014-ին։ Վերցված է 2 October 2014
- ↑ 大原孫三郎から現代まで [From Magosaburo Ohara to the present] (ճապոներեն)։ Ohara Museum։ Վերցված է 2 October 2014
- ↑ 7 大山名人記念館(倉敷市芸文館内 (ճապոներեն)։ Kurashiki City։ Վերցված է 30 September 2014
- ↑ 棋士紹介:物故棋士一覧 (ճապոներեն)։ Japan Shogi Association։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2014-ին։ Վերցված է 30 September 2014
- ↑ «Daisuke TAKAHASHI Biography»։ International Skating Union։ Վերցված է February 20, 2018
- ↑ «Keiji TANAKA»
- ↑ Biography|url=http://www.isuresults.com/bios/isufs00010968.htm%7Cpublisher=International Skating Union|accessdate=February 20, 2018}}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կուրասիկի (քաղաք) Վիքիպահեստում |
---|
![]() |
Վիքիճամփորդն ունի Kurashikiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Քաղաքի պաշտոնական կայքէջը (ճապոներեն)
- Քաղաքի պաշտոնական կայքէջը (անգլերեն)
- Ryokan Kurashiki website
- Kurashiki's Sister/Friendship Cities(չաշխատող հղում)
|