Հիպոցիկլոիդներ և էպիցիկլոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիպոցիկլոիդներ և Էպիցիկլոիդներ (հիպո..., ini — այստեղ՝ վրա, մոտ, կից բառերից), կորեր, որոնք գծվում են շրջանագծի որևէ կետով, երբ այդ շրջանագիծը առանց սահքի գլորվում է մեկ այլ՝ անշարժ շրջանագծով։ Շրջանագծերի ներքին շոշափման դեպքում կորերը կոչվում են հիպոցիկլոիդներ, իսկ արտա քին շոշափման դեպքում՝ էպիցիկլոիդներ։ Կորերի տեսքը կախված է անշարժ շրջանագծի A շառավղի և շարժական շրջանագծի a շառավղի A/a հարաբերությունից։ Եթե a-ն 4 անգամ փոքր է A-ից, ապա հիպոցիկլոիդը կոչվում է ասաղարղ։ Եթե a-ն հավասար է A-ին, ապա էպիցիկլոիդը կոչվում է սրտարդ։ Երբ անշարժ շրջանագիծը վերածվում է ուղղի, շարժական շրջանագծի կետը գծում է ցիկլոիդ։ Իսկ եթե շարժական շրջանագիծն է վերածվում ուղղի, ապա ստացվում է շրջանագծի էվոլվենտ։ Հիպոցիկլոիդի պարամետրական հավասարումն է. x = (A—a) cos<p+a cos—~փ» /a v •t•tA—a y = (A—a) smqp—asln“—Փ։ Էպիցիկլոիդի հավասարումը ստացվում է սրանից a-ն —a-ով փոխարինելով։ Հիպոցիկլոիդներ և Էպիցիկլոիդները օգտագործվում են մեխանիզմների տեսության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 422 CC-BY-SA-icon-80x15.png