Սրտարդ

Սրտարդ, կարդիոիդ (հուն․՝ καρδια ՝ սիրտ և հուն․՝ ειδος ՝ կերպ, ձև), հարթ կոր, որ գծում է շառավղով շրջանագծի կետը, երբ այդ շրջանագիծը, արտաքնապես շոշափելով նույն շառավղով մեկ այլ անշարժ շրջանագիծ, առանց սահելու գլորվում է նրա վրայով։ Սրտարդի շրջանագծի հետ կապված նշանավոր կորերից մեկն է․ այն էպիցիկլոիդի մասնավոր դեպքերից է։ Սրտարդի հավասարումը բևեռային կոորդինատներով՝ , ուղղանկյուն կոորդինատներով՝ ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրտարդ կորի մասին առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի գիտնական Լուի Կարեի (1705) աշխատություններում: Կորը անվանակոչվել է 1741 թվականին Ջովաննի Սալվեմինի դի Կաստիլյոնեի կողմից (նաև հայտնի է որպես Յոհան Ֆրանչեսկո Մելքիորե Սալվեմինի Կաստիլյոն):
«Ուղղումը» կամ կորի երկարության հաշվարկը կատարել է Ֆիլիպ դը Լա Հիրը, ով անկախ հայտնաբերել է կորը 1708 թվականին: Հոլանդացի մաթեմատիկոս Ջ. Կոերսման նույնպես անկախ նկարագրել է կարդիոիդ կորը 1741 թվականին: Հետագայում 18-րդ և 19-րդ դարերի շատ ականավոր մաթեմատիկոսներ հետաքրքրություն են ցուցաբերել կորի նկատմամբ:
Միկրոֆոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միակողմանիությունը ձեռք է բերվում համակցված միկրոֆոններում: Դրանց բևեռային պատկերները մոտ են սրտարդին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անվանում են սրտարդ: Սրտարդ միկրոֆոններից նույնիսկ ավելի քիչ ուղղորդվածություն ունեցող միկրոֆոնները կոչվում են սուպերկարդիոիդ և հիպերկարդիոիդ: Սակայն, ի տարբերություն կարդիոիդ միկրոֆոնների, այս տատանումները զգայուն են նաև հակառակ ուղղությամբ եկող ազդանշանների նկատմամբ:
Այս միկրոֆոնները որոշակի գործառնական առավելություններ ունեն. ձայնի աղբյուրը տեղադրված է միկրոֆոնի մի կողմում՝ բավականին լայն տարածական անկյան տակ, և միկրոֆոնը չի ընկալում այս անկյան տակ տարածվող ձայները[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «КАРДИОИДНЫЙ МИКРОФОН - ОПИСАНИЕ, ОСОБЕННОСТИ, СФЕРА ПРИМЕНЕНИЯ». Արխիվացված օրիգինալից 2024-04-06-ին. Վերցված է 2024-04-06-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 172)։ |