Jump to content

Հիպերիոն (ծառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպերիոն
Գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ռեդվուդ զգային պարկ
Հայտնաբերվել է 2006 թվականին
Բարձրություն 116,07 մ
Տարիք 600-800 տարեկան

Հիպերիոն (անգլ.՝ Hyperion), Կալիֆոռնիայի ափամերձ սեքվոյա (Sequoia sempervirens), որը աշխարհի հայտնի ամենաբարձր կենդանի ծառն է՝ 116,07 մ բարձրությամբ[1]։

Հիպերիոնը հայտնաբերել են բնագետներ Քրիս Աթկինսը և Մայքլ Թեյլորը 2006 թվականի օգոստոսի 25-ին[2]։ Սթիվեն Սիլլետը հաշվարկել է և գտել, որ այն ունի 115,55 մ բարձրություն։ Ծառը հայտնաբերվել է Ռեդվուդ ազգային պարկի հեռավոր տարածքում։ Պարկում են գտնվում նաև աշխարհի երկրորդ, չորրորդ և հինգերորդ ամենաբարձր հայտնի ծառերը՝ Հելիոս, Իկարուս և Դեդալոս անուններով սեքվոյաները, ներկայումս համապատասխանաբար 377, 371 և 363 ոտնաչափ բարձրությամբ[3][4][5]։ 2019 թվականին ճշտվել է Հիպերիոնի բարձրությունը՝ 116,07 մ[6]։

Հիպերիոնի տարիքը գնահատվում է 600-ից 800 տարեկան[5][6][7] և պարունակում է 530 մ³ փայտ[8]։

Հիպերիոնի ճշգրիտ վայրը թեև անվանապես գաղտնի է, բայց հասանելի է ինտերնետ որոնման միջոցով[9]։ Այնուամենայնիվ, հուլիսին 2022 թվականին Redwood Park-ի տեսուչը փակել է ծառի շրջակայքը՝ պատճառաբանելով այցելուների կողմից «Հիպերիոնի շրջակա միջավայրի ավերածությունները», և այժմ յուրաքանչյուրին, ով շատ է կմոտենա ծառին, կարող է սպառնալ մինչև վեց ամսվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք[10][11][12]։

Հետազոտողները ասում են, որ փայտփորների գործունեությունը ծառի վերին հատվածում կարող է խանգարել ծառի աճին[7]։

2012 թվականի փետրվարին Հիպերիոնը նկարահանվել է BBC Radio՝ Ջեյմս Օլդրեդի «Ջեյմսը և հսկա սեքվոյաները» վավերագրական ֆիլմում[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fish, Tom (2021 թ․ հոկտեմբերի 18). «The 25 tallest trees in the world». Newsweek (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  2. Preston, R (2006 թ․ հոկտեմբերի 9). «Tall for its age – Climbing a record breaking redwood». The New Yorker. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  3. «The Tallest tree in the World – Facts about Hyperion - FactPros». FactPros (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Kim, Juliana (2022 թ․ օգոստոսի 1). «People who want to visit the world's tallest living tree now risk a $5,000 fine». NPR.
  5. 1 2 Co, Rich (2023 թ․ հունիսի 2). «Meet Hyperion, the Tallest Tree in the World, and Other Leafy Giants That Came Close». Nature World News.
  6. 1 2 Ghose, Tia (2022 թ․ մայիսի 23). «What is the world's tallest tree?». LiveScience.
  7. 1 2 Martin, G (2006 թ․ սեպտեմբերի 29). «World's tallest tree, a redwood, confirmed». SFGate. Արխիվացված է օրիգինալից 2011-11-26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Preston, R (2007). The Wild Trees: A Story Of Passion And Daring. Allen Lane Publishers. էջ 284. ISBN 978-0-8129-7559-8.
  9. Harrell, Ashley (2021 թ․ հունվարի 5). «Why you should skip seeing Hyperion, the tallest tree in the world». SfGate.
  10. «Should I Hike to Hyperion?». Redwood National Park. National Park Service. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  11. Alexis Benveniste (2022 թ․ օգոստոսի 1). «Want to see the world's tallest tree? You could get fined $5,000». Washington Post. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  12. Tumin, Remy (2022 թ․ օգոստոսի 2). «Thinking of Visiting the World's Tallest Tree? Think Again». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. «James and the Giant Redwoods – Part One». BBC Radio 4. BBC. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.