Ռեդվուդ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Ռեդվուդ
Costal Redwood.jpg
Տեսակ national park of the United States
Կազմված է Jedediah Smith Redwoods State Park[1], Del Norte Coast Redwoods State Park[2] և Prairie Creek Redwoods State Park[3]
Մասն է California Coast Ranges Biosphere Reserve[4]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչատարածք Կալիֆոռնիա
Հիմնվել է հոկտեմբերի 2, 1968
Մակերես 542 կմ²
Ֆլորա և ֆաունա սեքվոյա
Կոորդինատներ: 41°31′45.001200100004″ հս․ լ. 124°3′29.998800100017″ ամ. ե. / 41.52916700002777617° հս․. լ. 124.05833300002778685° ավ. ե. / 41.52916700002777617; 124.05833300002778685
Ռեդվուդ (ազգային պարկ)ը գտնվում է ԱՄՆում
Ռեդվուդ (ազգային պարկ)
Ռեդվուդ (ազգային պարկ)ը գտնվում է Աշխարհում
Ռեդվուդ (ազգային պարկ)

Ռեդվուդ-ազգային պարկ (անգլ.՝ Redwood National and State Parks), ազգային պարկ, որը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, Սան Ֆրանցիսկոյի հյուսիսում:

Ստեղծվել է 1968 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրեց ազգային արգելոց ստեղծելու հրամանը: Ընդհանուր մակերեսը 23500 հա է: Այգու տարածքը ընդգրկում է սեկվոյաների 3 հիմնական այգիներ (Ջեդեդի Սմիթ, Դել Նորտե և Պրերի Քրիք): 1978 թվականին ազգային կոնգրեսը ընդունեց որոշում՝ ազգային այգին ընդլայնել շուրջ 19400 հեկտարով:

«Աստղային պատերազմներ» ֆիլմի մոլորակ Էնդորի տեսարանները նկարահանվել են Ռեդվուդ ազգային պարկում, հատկապես լանդշաֆտների տեսարանները:

Այգում աճում են հնագույն սեկվոյանների անտառներ: Այս ծառերը համարվում են աշխարհի ամենահզոր ծառատեսակները: Բացի սեկվոյայի անտառներից, պարկում պահպանվում են նաև յուրահատուկ ֆլորա և ֆաունա, մոխրահողերի արոտավայրերը, քաղաքակրթության հետքեր, գետերի և առվակների մասերը, ինչպես նաև 60 կմ երկարություն ունեցող չօգտագործված ափեզրերը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]