Հիշողության լապտերներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հիշողության լապտերները Ժնևում | |
| Տեսակ | հուշարձան և հուշահամալիր |
| Քանդակագործ | Մելիք Օհանյան |
| Ստեղծում | ապրիլի 13, 2018 |
| Երկիր | |
| Քաղաք | Թրամբլեյ զբոսայգի |
| Բնակավայր | Ժնև |
| Շինության ձև | Հուշարձան |
| Ներկա վիճակ | Կանգուն |
«Հիշողության լապտերներ» (ֆրանսերեն՝ Les réverbères de la mémoire), հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Տեղակայված է Ազգերի պալատից (ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ժնևում) ոչ հեռու՝ Թրամբլեյ զբոսայգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին շվեյցարահայ համայնքը դիմել է Ժնևի քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության իննսունամյա տարելիցի կապակցությամբ Ժնևում հուշակոթող տեղադրելու խնդրանքով։ Քաղաքային խորհուրդը 2008 թվականին միաձայն որոշում է կայացրել հուշակոթողը կառուցելու մասին։ Հայտարարված մրցույթի արդյունքում ութ հոգուց բաղկացած ժյուրին միաձայն մրցույթի հաղթող է ճանաչել ֆրանսահայ արվեստագետ Մելիք Օհանյանի ներկայացրած նախագիծը։
Հուշարձանը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բացվել է 2018 թվականի ապրիլի 13-ին։ Բրոնզաձույլ հուշարձանը բաղկացած է 10 մետր բարձրությամբ արցունքի տեսք ունեցող 9 լապտերներից[1][2]։
Շվեյցարիայի Ազգային խորհուրդը և Ժնև քաղաքն առանձին բանաձևով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նմանատիպ հուշարձան կառուցելու ծրագրերը նախատեսված են եղել վաղուց, սակայն բազմիցս հանդիպել են թուրքական հակազդեցությանն ու հետաձգվել են[3]։ 2008 թվականին Ժնևը քվեարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու համար։ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը` պառլամենտի ստորին պալատը, 2003 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունել է մի բանաձև, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Շվեյցարիայում գործում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք` հակառակ ծայրահեղ աջակողմյանների ներկայացուցիչներից մեկի կողմից օրենքը մեղմացնելու (ցեղասպանության սահմանումը փոխելու) խորհրդարանին ուղղված հայցի[4][5]։
Բացման արարողությանը ներկա են գտնվել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին, Ժնևի 2014-2015 թվականներին քաղաքապետ, մշակութային հարցերով փոխքաղաքապետ Սամի Կանաանը, Ժնևի Հանրապետության և կանտրոնի պետական խորհրդի անդամ Անտոնիո Օջերսը, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալը, Ժնևում հավատարմագրված դեսպաններ, Շվեյցարիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի Հանրապետության օրենսդիր մեծ պալատի անդամներ, Ժնևի քաղաքային խորհրդի անդամներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
| Սա մի հուշարձան է, որը մեզ ասում է՝ պետք է, որ նման բան այլևս երբեք չկրկնվի։ |
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Long-delayed, disputed Armenian memorial unveiled in Geneva
- ↑ Long-delayed, disputed Armenian memorial unveiled in Geneva
- ↑ Ժնեւում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
- ↑ Ժնևում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը. ներկա է եղել Ազնավուրը
- ↑ Ժնևում կբացվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերները»
