Հիշամ Աբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիշամ Աբաս
Բնօրինակ անունարաբ․՝ هشام‎‎
Ի ծնե անունարաբ․՝ محمد هشام محمود محمد عباس‎‎
Ծնվել էսեպտեմբերի 13, 1963(1963-09-13)[1] (60 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Երկիր Եգիպտոս
ԺանրերԱրաբական փոփ երաժշտություն և Եգիպտական երաժշտություն
Մասնագիտությունդերասան և երգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԿահիրեի ամերիկյան համալսարան
 Hisham Abbas Վիքիպահեստում

Հիշամ Աբաս (սեպտեմբերի 13, 1963(1963-09-13)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի փոփ-երգիչ։ Հայտնի է դարձել իր Habibi Dah (Nari Narain) երգի շնորհիվ, որը թողարկման ժամանակաշրջանում հիթ էր դարձել։ Այլ հայտնի երգերից է Asmaa Allah al-husna:

Հիշամը ավարտել է Դար էլ Թաֆլ միջնակարգ դպրոցը, հետագայում Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ստանալով դիպլոմ մեքենաշինության բնագավառում, սակայն հետագայում որոշել է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Իր գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական տարիներից։ Եղել է Pats խմբի անդամներցի մեկը[2]։

Ճանաչում ստացել է 1990-ական թվականներին, շնորհիվ նրա Wana Wana Wana, Eineha El Sood, Ta’ala, Ya Leila, Shoofi երգերի։ Արժանացել է մեծ հայտնիության և 1997 թվականին ստացել Orbit’s Arabic Song Award մրցանակը[3]։ Ամբողջ կարիերայի ընթացքում ձայնագրել է 10 սոլո ալբոմ։

Իր ամենահայտնի երգը հանդիսանում է Habibi Dah (Nari Narain), որը ձայնագրվել է 2001 թվականին։ Այս ստեղծագործությունը Եգիպտոսում ստացել է պլատինե սերտեֆիկատ, իսկ տեսահոլովակը «Եգիպտական օսկար» մրցանակաբաշխման արարողության ժամանակ արժանացել է լավագույն տեսահոլովակ մրցանակին[4]։

2014 թվականին եգիպտական հեռուստաընկերություններից մեկը թողարկեց վավերագրական մի ֆիլմ, որում Հիշամը պատմեց իր կենսագրությունը[5]։

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Matbatalesh (2009)
  • Ta'ala Gamby (2007)
  • Sebha Tehebbak (2004)
  • Gowwa F Alby (2002)
  • Habibi Dah (2001)
  • Kalam El Leil (1999)
  • Shoufi (1999)
  • Habaitha (1998)
  • Ya Leila (1997)
  • Gawabak (1996)
  • Zay El Aol (1995)
  • Ard El Sharq (1994)
  • Ta'ala (1994)
  • Hisham (1992)
  • Halah (1992)
  • Fainoh
  • Sahara

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ahla Ma Ghanna Hisham Abbas / From The Best of Hisham Abbas
  • Atfal
  • Hisham Abbas Collection'

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Habibi Dah (Nari Narain)
  • Halet Hob ( Valentine's Day)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.last.fm/music/Hisham+Abbas
  2. هشام عباس — السينما.كوم — elCinema.com
  3. Daily Star Egypt
  4. Khatib, Salma (2001 թ․ հուլիսի 20). «Hisham Abbas: Namaste India!». Screen. Indian Express Limited. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  5. سر «سيلفي» هشام عباس مع الخميسي وزوجها | Laha Magazine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիշամ Աբաս» հոդվածին։