Հին թաթարերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին թաթարերեն
Տեսակմեռած լեզու
ԵնթադասKipchak–Bulgar?
Երկրներ Ռուսական կայսրություն
Գրերի համակարգարաբերենի այբուբեն
 Tatar Arabic alphabet Վիքիպահեստում

Հին Թաթարերեն (İske imlâيسكى تاتار تلى, նաև Հին Բաշկիր լեզու[1] ), գրական լեզու է, որն օգտագործվել է Վոլգա-Ուրալ շրջանի (Թաթարներ, Բաշկիրներ և այլք) որոշ էթնիկական խմբերի կողմից՝ Միջնադարից սկսած մինչև 19-րդ դար։ Այն եղել է Turki տարածաշրջանային տարատեսակ, գրավոր թյուրքական լեզու՝ ողջ թյուրքական աշխարհի կողմից օգտագործվող։

Հին Թաթարերենը թյուրքական լեզուների Կիպչակ (կամ Հյուսիս-Արևմտյան) խմբի անդամ է, չնայած այն մասամբ բխում է հինբուլղարական լեզվից (առաջին բանաստեղծությունը, գրված Հին Թաթարերենով Քոլ Գալիի կողմից, թվագրվում է Վոլգա Բուլգարիայի ժամանակաշրջանին)։ Այն ներառում է բազմաթիվ պարսկական և արաբական փոխառություններ։

Այս լեզվի գրավոր տարբերակը տարբեր էթնիկական խմբերի համար եղել է միատեսակ ուղղագրությամբ, սակայն արտասանությունը եղել է տարբեր։ Այս լեզվի գրավոր տարբերակը եղել է համընդհանուր տարբեր լեզուների համար։ Այս համընդհանուր գործածության հիմնական պատճառը եղել է այն, որ Կիպչակ խմբի լեզուների միջև գլխավոր տարբերությունները արտահայտված են եղել ձայնավորների արտասանության մեջ, որոնք համարժեքորեն չեն ներկայացվել Արաբական ձեռագրի կողմից։

Լեզուն նախկինում օգտագործել է Արաբական ձեռագիր, այնուհետև ավելի ուշ այդ ձեռագրի İske imlâ տարբերակը։ Հին թաթարերենը Idel-Ural պոեզիայի և գրականության լեզուն է։ Օսմանյան Թուրքիայի, Ազերիի, Կիպչակի, Ույղուրերենի և Չագատայի հետ միասին, նրանք եղել են միջնադարում գործածվող միակ Թյուրքական գրական լեզուները։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кыпчакские языки Урало-Поволжья: опыт синхронической диахронической характеристики» Т. М. Гарипов. М.: Наука, 1979

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին թաթարերեն» հոդվածին։