Հինգ հարսնացու (ֆիլմ, 1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինգ հարսնացու
ուկրաիներեն՝ П’ять наречених
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և պատմական ֆիլմ
Թվական1930
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Սոլովյով
Սցենարի հեղինակԴավիդ Մարյան
ԴերակատարներԱմվրոսի Բուչմա, Թամարա Ադելհեյմ, Մատվեյ Լյարով և Ստեփան Շագայդա
ԿինոընկերությունՀամաուկրաինական ֆոտո-կինո վարչություն
Տևողություն57 րոպե

«Հինգ հարսնացու» (ուկրաիներեն՝ П’ять наречених), խորհրդային համր սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանվել է Համաուկրաինական ֆոտոկինովարչության Օդեսայի կինոֆաբրիկայի կողմից 1930 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Պետլյուրովյան ջոկատը մոտենում է հրեական բնակավայրին։ Հարուստներից վախեցած աղքատները լուռ սպասում են հերթական ջարդին։ Եվ միայն երիտասարդների մի փոքր մասն է գնում կարմիր պարտիզանների մոտ։ Պետլյուրովցիները հեշտությամբ գրավում են գյուղը և պահանջում հինգ հարճ աղջիկ։ Ռաբբիները հրեական ընտանիքներին համոզում են իրենց դուստրերին տալ հանուն ցեղի փրկության։ Աղջիկներին հագցնում են պսակի զգեստներ և տանում սպաների մոտ։ Ֆիլմն ավարտվում է պետլյուրովցիների ջախջախմամբ կարմիր պարտիզանների կողմից։

Ֆիլմում ռեժիսորի կողմից ցուցադրվում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Պետլյուրայի բանակի քարոզչական կերպարը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամվրոսի ԲուչմաՅոսելե / Լեյզերե
  • Թամարա ԱդելգեյմՄիրրա (առաջին հարսնացու)
  • Մատվեյ Լյարովգյուղացի հարուստ
  • Ստեպան Շագայդապետլյուրովցիների պետը
  • Ռ. Ռամի-Շոր – երկրորդ հարսնացու
  • Յու. Կոշևսկայա – երրորդ հարսնացու
  • Տատյանա Տոկարսկայաչորրորդ հարսնացու
  • Զ. Ցիսս – հինգերորդ հարսնացու
  • Բ. Շելեստով-Զաուզե – պետլյուրովական սպա
  • Վ. Կրիցկի – պետլյուրովական սպա
  • Ի. Մալիկով-Էլվորտի – պետլյուրովական սպա
  • Ա. Խարիտոնով – պետլյուրովսկի սպա
  • Իոսիֆ Մինդլին – հրեա
  • Աննա Մեշչերսկայածեր կին, հրեայի մայրը
  • Ա. Իստոմին – պետլյուրովական հարյուրապետ
  • Դ. Տյուրչին – Իսահակ (երիտասարդ կոմերիտական)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոլովյով
  • Սցենարի հեղինակ՝ Դավիթ Մարյան
  • Բեմադրող նկարիչ՝ Իոսիֆ Շպինել
  • Օպերատոր՝ Ալբերտ Կյուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հինգ հարսնացու» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Морозов Ю. З., Деревянко Т. Т. Еврейские кинематографисты в Украине: 1910—1945 гг.. — К.: Дух и литера, 2004. — С. 172—175, 271—277. — 328 с. — ISBN 966-7888-70-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]