Հիդրոպնևմատիկ խողովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոպնևմատիկ խողովակ, գազի կամ հեղուկի, ինչպես նաև իր վրա հիդրոպնևմատիկ խողովակ կրող և գազի կամ հեղուկի միջավայրում շարժվող պինդ մարմնի (ինքնաթիռի, նավի) շարժման արագությունը չափող սարք։ Հիդրոպնևմատիկ խողովակն ունի երկու անցուղի, մեկի մուտքի բացվածքն ուղղված է հոսքին հիդրոպնևմատիկ խողովակը միկրոմանոմետրին միացնելու սխեմա ընդառաջ, իսկ երկրորդն ունի հոսքի ուղղությանը ուղղահայաց առանցքով անցք։ Խողովակի անցուղիների հակադիր ծայրերում միկրոմանոմետրով չափված ճնշումների տարբերությամբ որոշում են հոսքի արագային ճնշումը և գտնում հոսքի արագության արժեքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 400