Հիդրոհաղորդակ արտադրական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Հիդրոհաղորդակ», խորհրդային շրջանի արտադրական միավորում, ԽՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ։ Հիմնադրվել է 1942 թ.-ին՝ Ջանկոյից (Ղրիմ) էվակուացված շարժիչանորոգման գործարանի բազայի վրա։ Մինչև 1958 թ.-ը թողարկել է գյուղատնտեսական մեքենաների պահեստամասեր, նորոգել շարժիչներ։ 1958 թ.-ին վերանվանվել է Երևանի «Հիդրոհաղորդակ» գործարան, թողարկել միայն չորս տեսակի հիդրոապարատ։ 1976 թ.-ին վերակազմավորվել է միավորման՝ նախկին անվամբ, ներառել Երևանի «Հիդրոհաղորդակ» (գլխամասային ձեռնարկություն), նաև Մարալիկի ու Պեմզաշենի հիդրոապարատների գործարանները (մասնաճյուղեր)։ 1979 թ.-ին թողարկել է 7, 2 միլիոն ռ., շուրջ 52 տեսակի հիդրոապարատ (փական, պոմպ)։ Սերիական արտադրությունը սկսել է 1958 թ.-ից։ Գիտաարտադրական կապերի մեջ է եղել ԽՍՀՄ 6 կազմակերպության և Խարկովի «Հիդրոհաղորդակ» համամիութենական ԳՀԻ-ի հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 397 CC-BY-SA-icon-80x15.png