Jump to content

Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԱրկադի Գայդար
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1933

«Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին» (ռուս.՝ «Сказка о Военной тайне, о Мальчише-Кибальчише и его твёрдом слове»), խորհրդային գրող Արկադի Գայդարի գեղարվեստական ստեղծագործությունը։ Հեքիաթն առաջին անգամ տպագրվել է 1933 թվականի ապրիլին «Պիոներսկայա պրավդա» թերթում՝ «Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատուն խոսքի մասին» վերնագրով[1]։ Հետագայում տպագրվել է որպես «Ռազմական գաղտնիք» պատմվածքի մաս։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը նոր է ավարտվել․ Կարմիր Բանակը քշել է անիծյալ բուրժուինների սպիտակ զորքերը։ Սովետների երկիրը խաղաղ վերականգնվում է։ Մի գյուղում ապրում էր Մալչիշ-Կիբալչիշը հոր և ավագ եղբոր հետ։

Սակայն անիծյալ բուրժուինները Սև լեռների հետևից հարձակվում են երկրի վրա։ Այն բանից հետո, երբ տղայի հայրը և ավագ եղբայրը՝ Կիբալչիշը, գնում են պատերազմ, գյուղում մնում են միայնակ տղաները։ Եվ երբ Կարմիր բանակի մարտիկը հերթական անգամ գալիս է օգնության համար, նա ոչ ոքի չի գտնում, բացի ծերունուց։

Այնուհետև Մալչիշ-Կիբալչիծը ոտքի է հանում իր ընկեր տղաներին և նրանց տանում պատերազմ։ Միայն Մալչիշ-Պլոխիշն է օգնում հակառակորդին իր սեփական շահի համար և, ձևացնելով, որ ինքը նույնպես գնում է կռվելու, իրականում հարմար պահի է սպասում դավաճանության համար։ Նման պահը շուտով ներկայանում է. Մալչիշ-Պլոխիշը հրկիզում է տղաների զինամթերքի պահեստը և դրանով իսկ օգնում բուրժուիններին՝ բռնելու Մալչիշ-Կիբալչիշին։

Տղային շղթայում են ծանր շղթաներով և փակում քարե աշտարակի մեջ։ Գլխավոր Բուրժուինը հրաման է տալիս իր բուրժուիններին խոշտանգել Մալչիշ-Կիբալչիշին ամենասարսափելի տառապանքներով, որպեսզի նրանից ստանա Կարմիր բանակի ռազմական գաղտնիքը։ Բայց Մալչիշ-Կիբալչիշը հրաժարվում է հայտնել գաղտնիքը և ծիծաղում է նրանց դեմքին։ Շուտով Կարմիր բանակը օգնության է հասնում և ջախջախում բուրժուինների բանակը, բայց շատ է ուշ է լինում․ Մալչիշ-Կիբալչիշը զոհվում է, բայց նրա հիշատակը մնում է։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում հեքիաթի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր «Լենֆիլմի» և «Մոսֆիլմի» կինոստուդիաներում։ 1964 թվականին ռեժիսոր Եվգենի Շերստոբիտովը Ալ․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում (Ուկրաինական ԽՍՀ) նկարահանել է «Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին» մանկական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը[2][3][4]։ նկարահանվել է նաև «Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին» մուլտֆիլմը[5]։ 1957 թվականին հեքիաթի մոտիվներով թողարկվել Է դիաֆիլմ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аркадий Гайдар. Военная тайна». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  2. Люберчане, возможно, помнят 5 кинокумиров советских подростков, ушедших слишком рано
  3. День народного единства в Омске — программа мероприятий
  4. В украинской киностудии им. Довженко опровергли данные о ее приватизации
  5. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  6. «Диафильм «Сказка о Военной тайне, Мальчише-Кибальчише и его твёрдом слове»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бирюкова Е. С. «Сказка о военной тайне, о Мальчише-Кибальчише и его твердом слове» Аркадия Гайдара: эпос революции для детей // Литература и революция (к 100-летию Октябрьской революции) Материалы Международной научно-практической конференции. 2017. — С. 29-34.
  • Фролова Е. А. «Военная тайна» Аркадия Гайдара // Русский язык в школе. 2014. — № 1. — С. 57-62.
  • Климас И. С. Фольклорные языковые элементы в «Сказке о военной тайне, о Мальчише-Кибальчише и его твердом слове» // Традиционная культура. Современный взгляд: проблемы и перспективы Юдинские чтения — 2008: Материалы Всероссийской научно-практической конференции. 2008. — С. 49-51.
  • Савенкова Е. В. Культ пионеров-героев: жертвенный энтузиазм в жанре «для среднего школьного возраста»// Вестник Самарской гуманитарной академии. Серия: Философия. Филология. 2015. — № 1 (17). — С. 43-53.
  • Емельянов С. Военная тайна Мальчиша-Кибальчиша // Родина. 2017. — № 11. — С. 81-87.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]