Հերոս դպրոցականների հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հերոս դպրոցականների հուշարձան
NozhovyiPereulokMoscow.jpg
Թիվ 110 դպրոցի շենքը։ Պատին՝ Հերոս դպրոցականների հուշարձանը
Կոորդինատներ55°45′26″ հս․ լ. 37°35′40″ ավ. ե. / 55.75722° հս․. լ. 37.59444° ավ. ե. / 55.75722; 37.59444Կոորդինատներ: 55°45′26″ հս․ լ. 37°35′40″ ավ. ե. / 55.75722° հս․. լ. 37.59444° ավ. ե. / 55.75722; 37.59444
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1971
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԴանիել Միտլյանսկի
Ներկա վիճակըԿանգուն

Հերոս դպրոցականների հուշարձան (ռուս.՝ Памятник героям-школьникам), հուշակոթող Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված դպրոցականներին։ Տեղադրվել է 1971 թվականին թիվ 110 դպրոցի շենքի մոտ (Ստոլովի նրբանցք, 10/2)։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Դանիել Միտլյանսկին, ճարտարապետներ Եվգենի Ռոզենբլյումը և Պյոտր Սկոկանը[1]։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին «ՀամԼԿԵՄ-ի 50-ամյակը» համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսի կենտրոնական ցուցասրահում թիվ 110 դպրոցի շրջանավարտ Դանիել Միտլյանսկին ներկայացրել է իր «41 թվականի ռեքվիեմ» քանդակը, որը նա նվիրել է ռազմաճակատում զոհված ընկերներին։ Դպրոցի աշակերտները հանդես են եկել այդ հուշարձանը դպրոցի բակում տեղադրելու առաջարկով[3]։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1971 թվականի հունիսի 22-ին։ Այն պատրաստված է այդ դպրոցի շրջանավարտներ քանդակագործ Դանիել Միտլյանսկու, ճարտարապետներ Եվգենի Ռոզենբլյումի և Պյոտր Սկոկանի նախագծով։ Հուշարձանը պատկերում էր ամբողջ հասակով պատվանդանի վրա կանգնած զոհված տասներոդցի կամավորների (Յուրի Դիվիլկովսկի, Իգոր Կուպցով, Իգոր Բոգուշևսկի, Գրիգորի Ռոդին և Գաբոր Ռաաբ) հինգ բրոնզե պատկերաքանդակները։ Դպրոցականները շինելներով են, նրանց ուսերին հրացաններ են։ Պատվանդանի վրա եղել է գրված. «Եղեք նահատակվածների հիշատակին արժանի։ 1941-1945»։ Պատվանդանի հիմքի մոտ եղել է մարմարե տախտակ դպրոցի՝ պատերազմում զոհված 100 աշակերտների և ուսուցիչների ազգանուններով[1]։

1993 թվականին հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի, որից հետո պատկերաքանդակները ստիպված էին տեղափոխել դպրոցական թանգարան։ Վանդալիզմի հետագա դեպքերից հուշարձանը պաշտպանելու համար քանդակագործ Դ. Միտլյանսկին և ճարտարապետ Բ. Մարկուսը մշակել են նրա վերակառուցման նախագիծ։ Նորացված հուշարձանը տեղադրվեց դպրոցի պատին՝ Նոժովի նրբանցքի կողմից[4]։ Նոր հուշարձանը հնի փոքրացված պատճենն է, նրա պատվանդանին գրված է ավելի ճշգրիտ մեջբերում Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմից»՝ «Նահատակվածների հիշատակին եղե՛ք արժանի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Москва: Энциклопедия. Глав. ред. А. Л. Нарочницкий (1980)։ Героям-школьникам памятник (ռուսերեն)։ М. : Советская энциклопедия։ էջ 688 
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)
  3. Кожевников Р. Ф. Воспитанникам московских школ // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  4. Митлянский Д. Ю. Московские картинки 1920—1930 гг. (воспоминания). — М., 1999.